Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<Տեղական ինքնակառավարման խնդիրները Հայաստանում>- կոնֆերանս Գյումիրում

20.07.2017

Տնտեսական լրագրողների ակումբն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղը հուլիսի 20-ին <Տեղական ինքնակառավարման խնդիրները Հայաստանում> թեմայով կոնֆերանս է անցկացրել Գյումրիում: Կոնֆերանցսին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, համայնքների ղեկավարներ, ՀԿ բնագավառի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարածքային զարգացման ռազմավարական մոտեցումներին ու համայնքերի խոշորացման ֆինանսատնտեսական և հոգեբանական հետևանքներին, համայնքային բյուջեների ձևավորման և կառավարման արդյունավետության գնահատմանն ու Շիրակի մարզում ժողովրդագրակ խնդիրներին: Ներկաներն հատկապես անդրադարձել են ՀԱյաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը խոսելով այդ թեմայով նշել է, որ բարեփոխումները կառավարման արդյունավետության բարձրացմանն են միտված: Թեմայի շուրջ շահագրգիռ քննարկման ընթացքում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նախ ողջունել է նման ձեռնարկի իրականացումը Շիրակի մարզում, ընդգծելով, որ բարեփոխումների վերաբերյալ շատ քննարկումները կկարողանան հանգեցնել ճիշտ եզրահանգումների: <Մենք հիմա խոսում ենք օրակարգային խնդիրների մասին, վարչատարածքային բարեփոխումների թեման շատ ավելի ընդգրկուն թեմա է, քան համայնքների ուղղակի խոշորացումը: Շատ է կարևոր է, որ համայնքը պատասխանատվություն վերցնի, կազմակերպչական իմաստով հզոր լինի: Խոշորացումը մեզ հնարավորություն կտա հզորացնել տեղական ինքնակառավարման համակարգը, զարգացնել ավագանու ինստիտուտը, որ գյուղին, համայնքին վերաբերող որոշումները ընդունվեն ժողովրդավարական եղանակով, աշխատանքները լինեն թափանցիկ>,- խոսքում նշել է Շիրակի մարզպետը::
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Դր. Շրապելն էլ կարևորել է ժողովրդավարության զարգացումը, տեղական ինքնակառավարման զարգացումը Հայաստանում:
Ծրագիրն իրականացնողները հուլիսի 21-ին կայցելեն Շիրակի մարզի մի շարք համայնքներ, մասնավորապես կլինեն Սարապատ, Ազատան, Ախուրյան համայնքներում, կհանդիպեն բնակիչներին` խնդիրների քննարկման, փորձագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59