Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուլիսի 20-ին աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

20.07.2017

 

Հուլիսի 20-ին աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է Գյումրիում:
Կառավարության ղեկավարը սկզբում այցելել է Հայաստանում գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրող «Լենտեքս» ընկերություն: Վարչապետը ծանոթացել է արտադրական հզորություններին և ապրանքատեսականուն, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու զարգացման ծրագրերին: Շուրջ 6000 քմ արտադրական տարածք և մինչև 1000 քմ օժանդակ կառույցներ զբաղեցնող «Լենտեքսը» հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանանց և մանկական գուլպեղեն, ինչպես նաև տրիկոտաժեղեն: Ձեռնարկությունն ունի ավելի քան 300 աշխատակից, շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ ՀՀ դրամը: Արտադրանքն իրացվում է մի շարք երկրներում:
Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաև Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Կարեն Կարապետյանը եղել է նաև «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների, Գյումրու պետական բժշկական քոլեջի տարածքներում, այնուհետև՝ «Տավրոս» կոշիկի գործարանի ֆիրմային խանութում:
 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:04:31