Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության քննարկում Շիրակի մարզպետարանում

20.07.2017

Հուլիսի 20-ին Շիրակի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից կազմակերպված Տարածքային զարգացման համաժողով: Ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ Շիրակի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռամավարությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետը, տարբեր ոլորտները ներկայացնող մարզպետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների պետեր, «ԵՄ-ն մարզերի համար» ԵՄ պիլոտային տարածքային զարգացման ծրագրի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շիրակի մարզպետ պարոն Արթուր Խաչատրյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին, ներկայացրեց Շիրակի մարզի տարածքների կայուն զարգացման գործընթացներին ուղղված նոր մոտեցումները, առկա խնդիրները, դրանց կարգավորման ուղիները, ինչպես նաև ներդրումային և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը: Ելույթով հանդես եկավ ԵՄ «Էկորիս» ծրագրի գլխավոր փորձագետ տիկին Չիլա Կառլիկը, այնուհետ մարզպետարանի աշխատակազմի զարգացման, ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը մանրամասն ներկայացրեց ՀՀ Շիրակի մարզի 2017-2025 թթ զարգացման ռամավարությունը, տեղի ունեցավ քննարկում, որից հետո միջոցառման մասնակիցները այցելեցին Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն մասնակցելու` ԵՄ–ի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող «Շիրակի մարզում տեխնոլոգիաների զարգացման խթանում» (Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոն Հայաստան) ծրագրի ներկայացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01