Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համապետական առաջիկա շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ, սեփական եկամուտների հավաքագրում, աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ

21.07.2017

 Հուլիսի 21-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ղեկավարությամբ մարզպետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգային առաջին հարցը հուլիսի 29-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակն էր: Մարզպետը ներկա համայնքապետերին հանձնարարեց անմիջապես մշակել ու երկու օրերի ընթացքում մարզպետարան ներկայացնել շաբաթօրյակի անցկացման վայրի, կազմակերպչական աշխատանքների հետ կապված ամբողջական տեղեկատվություն:
<Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ մենք ավելի շատ աղտոտում ենք մեր շրջակա միջավայրը, քան մաքրում, այստեղ խոսում է շրջակայքը մաքուր պահելու ցածր մշակույթը: Երեխան պետք է փոքրուց հասկանա, որ միայն իր տունը չպետք է մաքուր պահի, այլ իրեն շրջապատող տարածքը, որտեղ ապրում է>
Մարզպետը կարևորեց, որ յուրաքանչյուր համայնք ունենա շաբաթօրյակի անցկացման ծրագիր, հստակեցվեն կարիքներն ու իրականացվելիք աշխատանքների առաջնայնությունը:
Այնուհետև անդրադարձ եղավ մարզի համայնքների թվայնացմանը ՝ համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրման և համայնքների պաշտոնական կայքերի գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Մարզի թվով 56 համայնքներում ներդրվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ, իսկ Գյումրի համայնքում գործում է «Mulberry» համակարգը:
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) ներդրման արդյունքում մարզի թվով 42 համայնքներում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով՝ Mulberry համակարգի միջոցով:
Չնայած կատարված աշխատանքներին, մարզի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ ներդրած թվով 15 համայնքներում համակարգը դեռևս չի շահագործվում՝ տեխնիկական բնույթի խնդիրների պատճառով: Մարզի 26 համայնքներում վարվում է համացանցային պաշտոնական կայք: Կայքերի վարման աշխատանքներում սակայն առկա են թերություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրը, Արթուր Խաչատրյանը համայնքապետերի ուշադրությունը հրավիրեց հատկապես կարևորագույն այս հարցին՝ ընդգծելով, որ սեփական եկամուտների հավաքագրումն անհրաժեշտ է համայնքին. <Դա այն գումարն է, որ մնում է համայնքում և ծառայելու համայնքի հիմնախնդիրների լուծմանը, յուրաքանչյուր չհավաքագրված դրամ նշանակում է տվյալ համայնքում վատ աղբահանություն, քիչ լուսավորություն և այլն>: Մարզպետն հույս հայտնեց, որ առաջիկայում համայնքապետերն առավել աչալուրջ աշխատանք կտանեն, որ եկամուտների հավաքագրման ցուցանիշների դրական դինամիկա կարձանագրվի Շիրակի մարզում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46