Նորություններ
Շնորհավորում ենք փայլուն հաղթանակի կապակցությամբ
23.07.2017
Շիրակի մարզը դարձավ ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, 2017 թվականի մրցույթի մրցանակակիր...Շնորհավորում ենք։ Նորանոր հաջողություններ։
2017 թվականի հուլիսի 17-22-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումը: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի, Արցախի և հանրապետության բոլոր մարզերի պատվիրակությունները: Շիրակի մարզի հավաքականում ընդգրկված էին 13 թիմ-ընտանիքներ: Ընդհանուր հաշվարկում մրցույթին մասնակից 144 թիմ-ընտանիքները մրցեցին 6-ը վարժաձևերից:
Հնգօրյա համառ պայքարից հետո մրցույթի հաղթող դարձան քաղաքամայր Երևանի, իսկ մրցանակակիրներ՝ Կոտայքի և Շիրակի մարզերի թիմերը:
Ավագ՝ 4-րդ խմբում անգերազանցելի էր գյումրեցի Հարություն Ալեքսանյանի թիմ-ընտանիքը, որը արդեն 5-րդ անգամ դարձավ մրցույթի հաղթող: Կրտսեր՝ 1-ին տարիքային խմբում լավագույնս հանդես եկավ և մրցանակային 2-րդ տեղը գրավեց Ախուրյան համայնքը ներկայացնող Արման Գեղամյանի թիմ-ընտանիքը:
Առանձին մրցաձևերում Շիրակի մարզի թիմ-ընտանիքներից հաղթողներ ճանաչվեցին բազմափորձ Լևոն Գեղամյանի/Ախուրյան/ և Արթուր Ղազարյանի/Գյումրի/ թիմ-ընտանիքները: Մրցույթին իրենց նորամուտը լավագույնս նշեց փոխգնդապետ Արսեն Ղազարյանի ընտանիքը՝ արժանանալով երկու 2-րդ մրցանակի: Բասկետբոլ և պարանի ձգում մրցաձևերում մրցանակակիրներ դարձան եղբայրներ Արտյոմ և Կարեն Ստեփանյանների թիմ-ընտանիքները:
Ընդհանուր հաշվարկում առանձին մրցաձևերում մարզի թիմ-ընտանիքները նվաճեցին երեք՝ 1-ին, ութ՝ 2-րդ և երկու՝ 3-րդ մրցանակներ: