Նորություններ
ՀՀ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ համերգ Գյումրու խնամքի կենտրոնների ծերերի համար
26.07.2017
ՀՀ Շիրակի մարզպետարանի Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի նախաձեռնությամ հուլիսի 26-ին Գյումրու երիտասարդական պալատում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին Գյումրու խնամքի բոլոր կենտրոնների ծերերը և ,,Դեպի Հայք,, հիմնադրամի երիտասարդները:
Ծրագրում ընդգրկված էին ժողովրդական և աշուղական հայտնի երգեր՝ նպատակ ունենալով տարեցներին ներգրավելու համերգի ընթացքին: Մասնակիցները կատարողներին զուգահեռ երգեցին գրեթե բոլոր երգերը: Իսկ ,,Դեպի Հայք,, կազմակերպության երիտասարդների համար այն հրաշալի առիթ էր հաղորդակցվելու հայրենի մշակույթին, բացահայտելու ազգային երգի ու երաժշտության հմայքը: