Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսումնավարժանքներ Ախուրյանի հրշեջ-փրկարարական կենտրոնի վարժահրապարակում

27.07.2017

Հուլիսի 27-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին ներկա գտնվեցին Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատին կից վարժահրապարակում անցկացվող վարժանքին:
Սցենարի համաձայն՝ ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվել էր Ախուրյանի ԲԿ լաբորատորիայի պատին, որտեղ վտանգավոր նյութեր կային: Բախման հետևանքով մեքենայում հրդեհ էր բռնկվել, շենքի պատը փլուզվել, կային տուժածներ:
Վարժանքից պատկան մարմինները գոհ մնացին: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և գեներալ-մայոր Լի Թաֆանելին շնորհակալություն հայտնեցին մարզային փրկարարական ծառայության մասնագետներին` բարձր պատրաստվածության համար: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը գոհունակություն հայտնեց վարժանքները հմտորեն իրականացնելու համար. <Ես ուրախ եմ, որ ականատես եղանք մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող թիմի աշխատանքի, մենք հիմա տեսնում ենք, որ մեկ քայլ առաջ ենք, այսինքն եթե Աստված չանի դժբախտ դեպք լինի, կկարողանանք արագ օգնություն ցույց տալ քաղաքացիներին>:
Նշենք, որ հուլիսի 28-ին Կոտայքի մարզի «Լուսակերտի» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում տեղի կունենա հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժության թեման է՝ «Քլոր տեղափոխող բեռնատար և մարդատար երկու գնացքների վթարի հետևանքով ստեղծված իրավիճակում քիմիական, ճառագայթային մոնիթորինգի, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը և առաջին բուժօգնության ցուցաբերումը»:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42