Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթուր Խաչատրյանը հանդիպեց Շիրակի մարզի խոշոր արտադրողների հետ

27.07.2017

  Մարզի գործարարների հետ հանդիպման օրակարգային առաջին հարցը գործարարության բնագավառի հիմնախնդիրների քննարկումն էր: Մարզպետն հորդորեց արտադրողներին անկաշկանդ լինել ու ներկայացնել իրենց հուզող հարցրեը: Քննարկումն ընթացավ աշխույժ մթնոլորտում, որի ժամանակ գործարարները մարզպետին ներկայացրին իրենց մտահոգությունները, մասնավորապես, խոսք գնաց արտադրանքի շուկայի ընդլայնման, մայրաքաղաք ու արտերկիր արտադրանքը արտահանելուն, կաթի վերամշակման արտադրությունում տարատեսակ բարդություններին:
Արթուր Խաչատրյանը նշեց. <Շիրակի մարզի համար տնտեսական առաջընթացն առաջնահերթություն է, որևէ մեկիդ համար գաղտնիք չէ, որ մեզ մոտ գործազրկության մակարդակը մտահոգիչ է, ինչը նշանակում է ցանկացած գործարար իրատեսական ծրագիր մենք կողջունենք ու կաջակցենք հնարավորությունների սահմաններում: Պարզ է, որ եթե գործարարները շահույթ չունենան, եթե բիզնեսը չզարգանա, ուրեմն պետության ջանքերը արդյունավետ չեն լինի, մենք պետք է ջանքեր չխնայենք այս բնագավառում արդյունքներ ունենալու համար>:
Գործարարների հետ հանդիպման հաջորդ հարցը <Տնտեսական զարգացման խորհուրդ> ստեղծելու ձեռնարկին էր առնչվում: Մարզպետի նախաձեռնությամբ Շիրակի մարզում ստեղծվելու է խորհուրդ, որը կլինի խորհրդատվական մարմին և կաջակցի մարզի բոլոր բնագավառների գործարարներին, արտադրողներին: Քննարկման ընթացքում նախնական որոշվեց <Տնտեսական զարգացման խորհրդի> կազմ ընդգրկել մեկական ներկայացուցիչ բոլոր բնագավառներից: Նախատեսվում է նաև <Տնտեսական զարգացման խորհրդին> կից ստեղծել հիմնադրամ, որի աշխատանքներն ուղղված կլինեն գործարարների աջակցությանը, նրանց ծրագրերի ֆինանսավորմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44