Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյանի գյուղերը Շիրակի մարզպետի դիտակետում

27.07.2017

 Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ մարզպետարանի աշխատանքային խումբը հուլիսի 28-ին այցելեց Ախուրյանի շրջանի մի շարք գյուղեր, Կառնուտ համայնքում Շիրակի մարզպետը համայնքի բնակիչների հետ զրույցի ժամանակ նշեց, որ տեղյակ է գյուղին հուզող մի շարք խնդիրների, սակայն անձամբ է եկել շփվելու և ծանոթանալու հիմնահարցերին: Կառնուտի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, մշակվում է ինչպես հացահատիկ, այնպես էլ բանջարեղեն, հատկապես սեղանի կարմիր ճակնդեղ: Գյուղապետի վստահեցմամբ, Հայաստանում արտադրվող կարմիր ճակնդեղի շուրջ 40 տոկոսը Կառնուտն է արտադրում, այս տարի մշակվել է 120 հա ճակնդեղ: Գյուղացիներին հիմնականում հետաքրքրում էր բերքի իրացման հետ կապված հարցեր, մասնավորապես, մարզպետը կարևորեց բերքի նորմալ փաթեթավորումը, ինչը կարող է բարձրացնել դրա վաճառքի գինը և շահույթ բերի գյուղացուն:
Բասեն գյուղում մարզպետը ծանոթացավ իրականացված ծրագրերին, նորարարական գաղափարների առումով աչքի ընկնող համայնքում Արթուր Խաչատրյանը եղավ կենսաբանական թափոններից ստացվող վառելիքի՝ պելետի արտադրամասում: Վառելիքի այլընտրանքային այս տարբերակը լայնորեն կիրառվում է աշխարհում: Համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը մարզպետին ուղեկցեց նաև գյուղի մանկապարտեզ, որին կից տեղադրվել է արեգակնային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչ, որը մանկապարտեզին ապահովում է մշտական տաք ջրով: Բացի այդ, հիմնադրվել է նաև 60 քառակուսի մետր մակերեսով ջերմատուն, որի բարքիներից օգտվում են համայնքի փոքրիկները: Ընդհանրապես, Բասենում բազմաթիվ ընտանիքներ արդեն օգտվում են արեգակնային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչներից: Բասենցի Թադևոս Մարտիրոսյանի տանն էլ մարզպետին պատմեցին սարքավորման ձեռնտու լինելու մասին, իսկ տանտերն էլ չբողոքեց առօրյայից, միայն այս տարվա երաշտն էր մի փոքր բերքից ստացվող շահույթը նվազեցրել:
Ջրառատի համայնքապետարանում ծավալվեց բուռն քննարկում գյուղատնտեսական ծրագրերի իրականացման, համայնքների խոշորացման և այլ հարցերի շուրջ: Մարզպետը պատասխանեց ջրառատցիներին հուզող հիմնահարցերին: Լրագրողների հետ զրույցում Արթուր Խաչատրյանը նշեց. <Արդեն բավական թվով համայնքներում եմ եղել, տարբեր մտահոգություններ ունեն համայնքների բնակիչները, այս տարի, բնականաբար, առաջնայինը տարվա չորային լինելով պայմանավորված նվազ բերքի ստացումն է: Եթե մարդիկ կարողանան բերքից շահույթ ստանալ, ապա իրենց աշխատանքին ավելի լուրջ կմոտենան: Պետք է կարողանանք անցնել ավելի բարձրարժեք գյուղատնտեսության, ժամանակին համաքայլ գնանք, առավել պահանջարկ ունեցող արտադրանք աճեցնենք, հատկապես, որ մեզ մոտ մթերքները էկոլոգիապես շատ մաքուր են >:
Ախուրյանում մարզային աշխատանքային խումբը հանդիպեց համայնքապետին, ավագանու անդամներին ու համայնքի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին: Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ մի շարք հարցերի:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:24:41