Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներառական բակային ճամբար Գյումրիում

27.07.2017

 «Փյունիկ» կենտրոնում հուլիսի 27-ին բացվել է բակային ներառական ճամբար 6-14 տարեկան շուրջ 120 երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով: Ճամբարի պաշտոնական բացմանը ներկա են գտնվել մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ
Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ ձեռնարկն իրապես ողջունելի քայլ է երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար: Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը, Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը:
Նշենք, որ մարմնամարզության, բակային ու ամենատարբեր խաղերի միջոցով ապահովվում է ճամբար հաճախող երեխաների ժամանցը: Ամառային բակային ճամբար հաճախում են ոչ միայն կենտրոնի հարակից տարածքներից, այլ նաև՝ մարզի տարբեր համայնքներից:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42