Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

27.07.2017

 Շիրակի մարզպետը հուլիսի 28-ին հանդիպեց մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կարևորելով հասարակական սեկտորի դերը ժողովրդավարության զարգացման գործում՝ Արթուր Խաչատրյանը ճանաչողական հանդիպման մեկնարկին նշեց. <Մեզ համար կարևոր է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ձեզ հետ կապը, փոխգործակցության ամրապնդումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերի քննարկումը, հստակեցումն ու բարձրաձայնումը. ուրախ կլինեմ, եթե մարզի հիմնահարցերի լուծման ճանապարհին ձեր տեսակետները ներկայացնեք, առողջ բանավեճեր կազմակերպեք, քանզի բանավեճերի ժամանակ են գտնվում հարցերի լուծման ճիշտ ճանապարհները>:
Շիրակի մարզպետն առանձին-առանձին ծանոթացավ բոլոր ՀԿ-ների ներկայացուցիչներին, նրանց կատարած աշխատանքներին, իրականացրած ծրագրերին, լսեց մտահոգությունները: Ծավալվեց կառուցողական քննարկում, հնչեցին բազմաթիվ հարցեր, տրվեցին պարզաբանումներ: Արթուր Խաչատրյանը այս բնագավառի ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ ցանկանում է ստեղծել մարզպետին կից հասարակական խորհուրդ, որին կանդամակցեն ՀԿ-ների ներկայացուցիչներ: Խորհրդի գործունեության նպատակը լինելու է հասարակությանը հետաքրքրող հիմնահարցերի բարձրացումը, մարզպետարանի պատասխանատուների հետ համագործակցության սերտացումն ու խնդիրների համատեղ քննարկումը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23