Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունեց Գյումրիում ՌԴ նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինին

27.07.2017

 Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հուլիսի 28-ին հանդիպեց Գյումրիում ՌԴ նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Անատոլեվիչ Կոպնինին:
Արթուր Խաչատրյանը ողջունեց նորանշանակ հյուպատոսին, մաղթեց աշխատանքային հաջողություններ. <Դուք բավական ﬔծ դիվանագիտական փորձ ունեք` 27 տարի, սա արդեն խոսուն փաստ է: Ուրախ եմ, որ այժմ Գյումրիում եք, վստահ եմ նաև, որ այն սերտ համագործակցությունը, որ եղել է ՌԴ հյուպատոսարանի հետ կկրի շարունակական բնույթ: Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, Գյումրիում էլ ռուսական ներկայությունը վաղուց է եղել, թերևս տեղյակ եք, որ Գյումրին ժամանակին անվանվել է Ալեքսանդրապոլ>:
Շիրակի մարզպետը նորանշանակ հյուպատոսին պատմեց Շիրակի մարզի մասին` ընդգծելով, որ մարզը թեթև և սննդի արդյունաբերության բնագավառներում մինչ 88-ի աղետը եղել է առաջատար, հիմա էլ ունի հնարավորություններ այստեղ նոր ձեռքբերումներ արձանագրելու:
<Ես ինքս կողմ եմ միջմարզային կապերի խորացմանը, այդ հարթությունում տնտեսական հարաբերությունների հաստատմանը, բիզնես ծրագրերի փոխանակմանը>,-ասաց մարզպետը:
Ալեքսանդր Կոպնինը շնորհակալություն հայտնեց անմիջական ընդունելության և ջերմ խոսքերի համար. <Ինձ համար չափազանց հաճելի էր ձեր հյուրը լինել, հայ ժողովուրդը ոչ միայն հյուրընկալ, այլ նաև բարյացկամ է, ուրախ եմ, որ Հայաստանում եմ, ես էլ վստահեցնում եմ, որ հյուպատոսարանի և մարզպետարանի համագործակցությունը կշարունակվի>,- ասաց Ալեքսանդր Կոպնինը:
Իսկ համագործակցության առաջին քայլն արդեն արված է. ՌԴ նորանշանակ հյուպատոսն ընդունեց Շիրակի մարզպետի հրավերն ու հյուպատոսարանի ամբողջ անձնակազմով կմասնակցեն հուլիսի 29-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23