Նորություններ
Քաղաքային պեյզաժների ցուցահանդես Գյումրիում
29.07.2017
Հուլիսի 29-ին Գյումրու Ասլամազյանների պատկերասրահում բացվեց ծնունդով գյումրեցի Արարատ Սարգսյանի Գյումրու քաղաքային պեյզաժների <Լենդուտա> անունը կրող ցուցահանդեսը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Շիրակի մարզպետը ողջունելով ցուցահանդեսի կազմակերպիչներին ու ներկաներին նշեց. <Ուրախ եմ, որ ցուցահանդեսում ներկայացված նկարներում զգում ենք Գյումրի քաղաքի շունչը մինչ երկրաշարը: Գյումրին այն քաղաքն է, որն ունի յուրօրինակ քաղաքային կոլորիտ ու ճարտարապետություն, պահպանվել է քաղաքի հիանալի միջուկը, մեր պարտականությունն է այն զարգացնելն ու ինչքան հնարավոր է շատ զբոսաշրջիկներ բերել մեր քաղաք: Ի դեպ պետք է նշեմ, որ մարզպետարանի պատերը պատրաստ ենք տրամադրելու ձեր նկարների ցուցադրության համար, այնպես որ համեցեք>: