Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրասարը նոր եկեղեցի ունի

29.07.2017

Շիրակի մարզի Աշոցք համայնքի կազմում գտնվող Կրասար գյուղը նոր եկեղեցի ունի: Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հուլիսի 29-ին օծվեց Կրասարի <Սբ Բարսեղ> անունը կրող եկեղեցին, որը կառուցվել է ծնունդով կրասարցի Գառնիկ և Գագիկ Պապիկյան եղբայրների հովանավորությամբ:
<Կրասարը վաղ թե ուշ եկեղեցի ունենալու էր, բայց Գառնիկ ու Գագիկ Պապիկյանները ցանկություն ունեցան եկեղեցի կառուցել՝ գիտակցելով դրա անհրաժեշտությունը: Սա հավիտենական կառույց է, քանի որ ժողովրդինն է, այդ առումով շնորհակալ եմ բարերարներին>,-իր խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ հորդորելով կրասարցիներին սա վերջ չհամարել, այլ սկիզբ՝ նոր մկրտությունների, պատարագների ու ծեսերի:
Բարերարներին իր շնորհակալությունը հայտնեց նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ կարևորելով գյուղի համար եկեղեցու դերը. <Այսօր մեզ համար հիրավի տոն է, այսօրինակ միջոցառումները ապացուցում են, որ հայ ժողովրդին հոգևոր հաց է պետք, որ մենք հայ ենք ու քրիստոնյա, ապացուցում է մեր հավատարմությունը մեր կրոնին ու ավանդույթներին: Այսօր ինձ համար պատիվ է այստեղ գտնվել, որովհետև մենք այսպես հավաստում ենք, որ աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միասնությամբ կկարողանանք զարգացնել մեր հայրենիքը>:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23