Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շաբաթօրյակը Շիրակի մարզում

29.07.2017

Շուրջ 14 հազար շիրակցի, 79 համայնքներ, 148 աշխատանքային տեղամաս, 87 ինքնաթափ մեքենա և 9 բարձիչ` Շիրակի մարզում Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակն անցկացվեց լուրջ պատրաստվածությամբ և մեծ պատրաստակամությամբ: Շաբաթօրյակն հասավ ամենահեռավոր ու ամենափոքր բնակավայր, վաղ առավոտից մարզի բոլոր համայնքներում մեկնարկեցին աշխատանքները, աշխատանքների ավարտից հետո նախապես հատկացված մեքենաները աղբը տեղափոխեցին նախատեսված վայրեր: Շիրակի մարզպետարանի ամբողջ աշխատակազմը շաբաթօրյակն անցկացրեց Հերհերի ձորակում: <Ինձ համար անընդունելի է, որ հիշատակի ձորում այսպես են վարվել, մենք պետք է մշակույթ փոխենք, երեխան պետք է մանկուց դաստիարակվի, իմանա, որ շրջակա միջավայրն աղտոտելը անընդունելի է: Եվ վերջապես, օրենսդրական լծակներ կան, եթե պատժելու, տուգանելու նախադեպեր ունենանք, մարդիկ կսկեն առավել ուշադիր լինել, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերել>,-լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46