Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարածքային զարգացման հիմնադրամը կֆինանսավորի մարզի համայնքների իրատեսական գործարար նախաձեռնությունները

01.08.2017

 Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ օգոստոսի 1-ին մարզի համայնքների ղեկավարների հետ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակը համայնքներում գործարար նախաձեռնություններին զարկ տալն ու բիզնես ծրագրերի իրականացման համար քայլեր ձեռնարկելն էր: <Մեզ համար հիմա իսկապես կարևոր է, որ կարողանանք բացահայտել բիզնես ծրագրեր, ֆինանսավորումը բերել մեր մարզ, որ համայնքները տնտեսապես կայուն լինեն կարողանան եկամտի աղբյուր ունենալ>,-ողջույնի խոսքում ասաց Շիրակի մարզպետը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն էլ խոսքում նշեց, որ պետական նախաձեռնության նպատակը Շիրակի մարզում տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումն է:
Նշենք, որ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում միջոցներ է նախատեսել Շիրակի մարզի համայնքներում բիզնես ձեռնարկների ֆինանսավորման նպատակով: Առաջիկա օրերին մասնագիտական փորձագիտական խմբերն աշխատելու են համայնքներում` ծրագրերի մշակման, փաստաթղթերի կազմման համար: Իսկ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 5 մլրդ դրամ, որն ուղղվելու է մարզերում բիզնես փաթեթների ֆինանսավորման համար:
<Շատ կարևոր է որ, մեր ներկայացրած ծրագրերը իրատեսական լինեն, քննարկումներն ու դրանց մշակման գործընթացում ընդգրկեք համայնքների շահագրգիռ ներկայացուցիչների, միայն այդ կերպ կկարողանանք ֆինանսավորում ստանալ ու կյանքի կոչել համայնքների տնտեսական կյանքի խթանմանը նպաստող ծրագրեր>,- նշեց Արթուր Խաչատրյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42