Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է «Փյունիկ» կենտրոն

02.08.2017

 Օգոստոսի 2-ին Շիրակի մարզպետն հյուրընկալվեց <Փյունիկ> կենտրոնում: Արթուր Խաչատրյանը շրջեց, ծանոթացավ կատարված աշխատանքներին ու ծրագրերին: Տարիներ շարունակ կենտրոնը ամռանը կազմակերպում է ներառական բակային ճամբար: Այս տարի բակային ճամբար կազմակերպվել է 6-14 տարեկան շուրջ 120 երեխաների համար: Նպատակն է ավելի հետաքրքիր դարձնել փոքրիկների ամառային արձակուրդը: Օրվա մեծ մասը մանուկներն անցկացնում են ճամբարում, մարմնամարզության, բակային ու ամենատարբեր խաղերի միջոցով ապահովվում է ճամբար հաճախող երեխաների ժամանցը, կազմակերպվում են միջոցառումներ ու ներկայացումներ են բեմադրվում: Ներառական ճամբարի նորաստեղծ տիկնիկային թատրոնը փոքրիկ ներկայացում էր կազմակերպել նաև մարզպետի այցելության կապակցությամբ:
Արթուր Խաչատրյանը ողջունեց կենտրոնի անդամներին ու երեխաներին, կարևորեց այսօրինակ ձեռնարկների իրականացումը. <Ես ուրախ եմ, որ դուք այսքան կարևոր գործով եք զբաղվում և մեր փոքրիկների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից եք դարձնում, վստահետցնում եմ` մենք ձեր կողքին կանգնած ենք և հնարավորությունների սահմաններում կաջակցենք ձեր ձեռնարկների իրականացմանը>:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41