Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթուր Խաչատրյանն այցելել է առաջիկայում խոշորացվող մի շարք համայնքներ

03.08.2017

 Մարմաշեն փնջում ընդգրկված համայնքներից առաջին հանդիպումը Վահրամաբերդ համայնքում էր: Արթուր Խաչատրյանը նախ մասնակցեց խորհրդակցությանը, որն անցկացվում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների կողմից` բիզնես նախաձեռնությունների մշակման ու գործարար ծրագրեր իրականացնելու համար: <Հարգելի համայնքապետեր, ՀԿ ոլորտի պատասխանատուներ, դուք արդեն տեղյակ եք, որ կա որոշակի գումար, որն ուղղվելու է մարզեր` տնտեսական զարգացմանը նպաստող իրատեսական ձեռնարկներին, ես հուսով եմ, որ մեր մարզից ներկայացված ծրագրերն իսկապես կարժանանան հավանության և հնարավորինս շատ միջոցներ կգան Շիրակ: Ակնկալում եմ, որ շահագրգիռ քննարկում կծավալվի, կմշակվեն արդյունավետ բիզնես փաթեթներ>,-քննարկման մասնակիցներին ողջույնի խոսքում նշեց Շիրակի մարզպետը:
Քննարկումից հետո Արթուր Խաչատրյանը գյուղամիջում հանդիպեց Վահրամաբերդի բնակիչներին, նրանց հետ զրուցեց մտահոգող խնդիրների վերաբերյալ: Գյուղի բնակիչները բարձրացրին գյուղտեխնիկայի, բերքի պաշտպանության հետ կապված հարցեր: Նույնատիպ հարցերի շուրջ խոսվեց նաև մյուս համայնքներում: < Ես` որպես մարզպետ, առավել կարևորում եմ ցանկացած գյուղում տնտեսության զարգացմանը միտված ձեռնարկների իրականացումը, ինչքան էլ մշակույթի տունն ու ակումբը կարևոր է վերանորոգելը, առավել կարևոր է գյուղերում արտադրություն հիմնելն ու այստեղ շահույթ բերող ծրագրեր կյանքի կոչելը: Պատահական չէ, որ համայնք առ համայնք շրջում եմ` նպատակը ձեզանից անմիջապես ձեր մտահոգություններն իմանալն է>,-համայնքաբնակների հետ հանդիպումների ժամանակ նշեց մարզպետը: Արթուր Խաչատրյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելեց նաև Կապս, Մարմաշեն, Քեթի և Մայիսյան համայնքներ: Համայնքաբնակների հետ մարզպետը խոսեց առաջիկայում բնակավայրերի խոշորացման ծրագրի մասին` ընդգծելով, որ ծրագիրն ինքնանպատակ գործընթաց չէ, այլ կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլ է, ինչպես նաև այն հնարավորություն կտա ուժեղացնել տեղական ինքնակառավարման համակարգը, զարգացնել ավագանու ինստիտուտը, աշխատանքները թափանցիկ կազմակերպմանը

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23