Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձման արարողություն Շիրակի պետական համալսարանում

04.08.2017

 Օգոստոսի 4-ին Շիրակի պետական համալսարանում տեղի է ունեցել մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողություն: Համալսարանի կարգավիճակով մագիստրատուրայի առաջին շրջանավարտների թիվը 101 է եղել, նրանցից 12-ը գերազանցության դիպլոմների են արժանացել: Արարողությանը մասնակցել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ողջունելով շրջանավարտներին՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նրանց մաղթեց հաջողություններ նախաձեռնություններում, երջանկություն. <Սիրելի շրջանավարտներ, այսօր ձեզ համար շատ կարևոր օր է, դուք արդեն պարտավորվում եք մեր երկրի, մարզի, քաղաքի զարգացման գործում ունենալ ձեր ներդրումը: Կրթությունն է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատիվ աշխատանքի հիմք է հանդիսանում, իսկ Շիրակը միշտ էլ կրթական կենտրոն է եղել, առաջին ջահը, որ առաջին հանրապետության ծանր տարիներին վառվել է Նիկոլ Աղբալյանի կողմից, վառ է մնացել մինչ օրս, տարածվել է գիտության և կրթության կրակով` այրելով նորանոր երիտասարդների, ովքեր հասկանում են, որ գիտության ճանապարհով անցնելը կարևոր պայման է: Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք>:
Նշենք, որ դիպլոմների հանձման արարողության ավարտին բնակարանի բանալիներ հանձնվեց անօթևան մեկ ընտանիքի, որը գնվել էր Շիրակի պետական համալսարանի ողջ անձնակազմի, շրջանավարտ ուսանողների նվիրատվությունների, ինչպես նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի միջոցներով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36