Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրին մասնակցության խորհրդատվական սեմինարը

07.08.2017

Օգոստոսի 7-ին Շիրակի մարզի երկու խոշորացված համայնքներում՝ Ամասիայում և Աշոցքում, տեղի ունեցավ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրին մասնակցության խորհրդատվական սեմինարը, որին ներկա էին ՀՀ Տարածքային կառավարման և զարգաման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության պատասխանատու Արմեն Քեշիշյանը, Վորլդ Վիժն կազմակերպության ներկայացուցիչներ, փորձագետներ: Հանդիպման մեկնարկին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մշակույթի տան դահլիճում հավաքված վարչական ղեկավարներին ներկայացրեց՝ ինչ է հիշյալ ծրագիրը, որն է պատասխանատուների այցի նպատակը: <Սա նորույթ է, և այն ուղղված է համայնքների տնտեսական զարգացմանը: Հետայսու համայնքներին գումար կտրամադրվի ներկայացված ծրագրերի հիման վրա. հաջողված կլինի ծրագիրը՝ կլինի համապատասխան ֆինանսավորում, որն էլ կօգտագործվի նախակրթարանի կամ մշակույթի տան վերանորոգման, ենթակառուցվածքների կամ ճանապարհների վերանորոգման համար>,- խոսքում նշեց Շիրակի մարզպետը: Ըստ Արթուր Խաչատրյանի՝ ամեն ինչ կախված է համայնքների և շահառուների ներկայացրած ծրագրերի որակից. < Լավ ծրագիր գրեք՝ գումար կհատկացվի>,- վստահեցրեց մարզպետը:
Խորհրդատվական սեմինարի մասնակիցներին միացած ծրագրի պատասխանատուները ներկաներին մանրամասնորեն ներկայացրին ծրագրի պահանջները: Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը պատասխանեց համայնքների բնակիչներին հուզող հարցերին:Նշենք, որ խորհրդատվական սեմինարը կշարունակվի նաև վաղը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42