Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրատապ խնդիրների լուծման ծրագրերը մարզպետի ուշադրության կենտրոնում

08.08.2017

 ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը օգոստոսի 8-ին կատարված շինարարական աշխատանքներին հետևելու նպատակով այցելեց Գյումրու թիվ 15 հիմանական, Ախուրյանի համայնքապետարանի բռնցքամարտի դպրոցներ, մարզպետը եղավ նաև Ռուսթավելի փողոցի նորոգված հատվածում:
Հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանականերում 7մլն 989 հազար դրամ գումար է ծախսվել` Գյումրու 15 դպրոցի մարզադահլիճի քանդված փայտյա հատակի /273 քառ.մ/ բետոնացման և վինիլային ծածկույթով երեսպատման, ևս երկու դասասենյակների 50 և 60 քառակուսի մետր, երկու հանդերձաարանների վերանորոգման աշխատանքների իրականացման համար: «Շինարար» ՍՊԸ կազմակերպությունը ֆինանսական հատկացման արդյունքում շուրջ մեկ ու կես ամսում ավարտին էր հասցրել դպրոցի վերանորոգման աշխատանքները: 
«Որքան է երաշխիքային ժամկետը»,- Շիրակի մարզպետի հարցմանը շինարարը պատասխանեց, - «15 տարի» ,- ինչը քիչ հավանական էր և չափազանցված, քանզի 6 մմ հաստությամբ, անընդհատ ոտքի տակ շփման մեջ գտնվող վինիլային ծածկույթի երաշխիքային առավելագույն ժամկետն առնվազն մի քանի տարի կարող է լինել: Մարզպետն այցելեց Ռուսթավելի փողոցի նորոգված հատված: Հրատապ խնդիրների լուծան ծրագրի շրջանականերում ճանապարհի այս հատվածի համար նախատեսվել էր 68 մլն դրամ, սակայն շինարարը՝ «Ախուրյան կոոպշին» ՍՊԸ-ն , 250 մետր երկարությամբ, 9-11 մետր լայնությամբ մայթեզրերով նորոգված ճանապարահատվածի շինարարական աշխատանքներն իրականացրել է 55.680 մլն դրամով: Աշխատանքները կատարվել են շուրջ 25 օրում: Ախուրյանի համայնքապետարանի բռնցքամարտի դպրոցի մասնակի նորոգման համար հատկացված գումարից 10 մլն պայմանագրային արժեքով նորոգման աշխատանքներն իրականացնում է «Շին Սթար» ՍՊԸ-ն: Այստեղ ևս շինարարը բավականին կարճ ժամկետում հասցրել էր իրականացնել դպրոցի նախամուտքի, մարզադահլիճի /153քառ.մ/, լոգարանի, սանհանգույցների և հանդերձարանների նորոգման աշխատանքները: Շիրակի մարզպետը կատարված շինարարական աշխատանքների ժամկետներից գոհ մնաց:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:26:05