Նորություններ
Հայաստանի զարգացման հիմնադրամը կշարունակի աջակցել Շիրակի մարզի ձեռնարկություններին
09.08.2017
Oգոստոսի 9-ին Շիրակի մարզպետ Արթուր խաչատրյանն ընդունեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին: Արմեն Ավակ Ավակյանը մարզպետին ներկայացրեց Հայաստանի զրագացման հիմնադրամի առաքելությունն ու մարզ կատարած այցի նպատակը: Հանդիպման ընթացքում մարզպետը տեղեկացրեց մարզի զարգացման հիմնական ուղղությունների, մարզում հնարավոր ներդրումների իրականացմանը միտված միջոցառումների և մշակված և մշակման փուլում գտնվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ` մասնավորապես տուրիզմի զրգացման, բարձրաժեք գյուղատնտեսության, գյուղատնտեսության վերամշակման, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում: Անդրադարձ կատարվեց նաև միջազգային համագործակցության հնարավորություններին:
Հիմնադրամի ներկայացուցիչները մինչ մաարզպետի հետ հանդիպելն այցելել էին Գյումրու «Արշալույս» և «Լենտեքս» ընկերություններ` ծանոթանալու ձեռնարկությունների աշխատանքներին ու արտադրական ծավալներին, որոնք հիմնադրամի աջակցությամբ ստացել են արտահանման այս տարվա խոշորագույն պատվերները, քննարկել լրացուցիչ աջակցության հարցեր՝ արտահանման ծավալները մեծացնելու ուղղությամբ:Հիմնադրամի օգնությամբ Հռոմում կայացած հայ-իտալական գործարար համաժողովի ընթացքում Գյումրիում գործունեություն ծավալող «Արշալույս» ՍՊԸ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ջինսեր արտադրել և արտահանել Իտալիա: «Լենտեքս» ընկերությունը Մոսկվայում մի քանի անգամ մասնակցել է ցուցահանդեսների: Այժմ արտադրվող գուլպաների, զուգագուլպաների և ներքնաշորերի 95 տոկոսն իրացվում է Ռուսաստանի Դաշնությունում: