Նորություններ
Արթուր Խաչատրյանը մասնակցեց Գյումրու թիվ 38 դպրոցի բակային ճամբարի փակման արարողությանը
11.08.2017
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ՀԵՄ վարչության և ՀՅԴ Գյումրու կոմիտեի համատեղ ջանքերով Շիրակի մարզում կազմակերպված Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական ﬕության բակային ճամբարների այս տարվա գործունեության ավարտը տրվեց այսօր:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մասնակցեց Գյումրու թիվ 38 դպրոցի բակային ճամբարի փակման արարողությանը, որին ներկա էր նաև Աժ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը:Մարզպետը ողջունեց ու շնորհակալություն հայտնեց բոլորին, այդ թվում` կազմակերպիչներին և մասնակիցներին, հույս հայտնեց, որ դեռ տարիներ առաջ ՀՅԴ երիտասարդական կառույցների ներկայացուցիչների կողմից մեկնարկած բակային ճամբարները տասնամայակների կյանք կունենան:
«Այս Ճամբարների շարքը, որ նախաձեռնվել էր 9 տարի առաջ, զվարճանքի համար չի արվում, այն լուջ խորհուդ ունի իր մեջ` մենք մի ազգ ենք, որը սփռված է տարբեր ազգերի մեջ, բայց միշտ պատրաստ ենք իրար ձեռք մեկնել, իրար հետ աշխատել` հանուն մեր ազգի , հանուն մեր պետության զարգացման և բարգավաճման:Այս միջոցառումները, որ կազմակերպվել են, միակողմանի փորձ չէ, որ դրսից եկել եք և մեր երեխաներին ինչ- որ բան եք սովորեցնում, սրանք երկկողմանի փոխադարձ լրացնող միջոցառուներ էին, վստահ եմ, որ դուք անմոռանալի փորձ ձեռք բերեցիք, կապը հայրենիքի հետ դարձավ առավել ամուր և հիմնավոր»- նշեց մարզպետը:
Հավելենք, որ չորսշաբաթյա ճամբար այցելում էին 580 դպրոցականներ, ովքեր առավոտյան ժամը 10-ից ﬕնչև 16:00-ը մասնակցում էին տարբեր պարապմունքների, խորացնում հայ ժողովրդի պատմության իմացությունը, սովորում էին ազգային և հայրենասիրական երգեր, անցկացնում տարատեսակ մրցույթներ ու հետաքրքիր խաղեր` Արևմտյան Ամերիկայից ժամանած խմբապետերի ղեկավարությամբ: