Նորություններ
Ուղերձ շինարարի օրվա առթիվ
13.08.2017
Հարգելի´ շինարարներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Շինարարի օրվա կապակցությամբ:
Շինարարի մասնագիտությունն այն եզակիներից է, որը վայելում է մեր ժողովրդի սերն ու հարգանքը: Ձեր ուժերով կյանքի են կոչվում մի շարք պետական ծրագրեր, վերականգնվում են Գյումրու պատմամշակութային արժեքները, նորոգվում ճանապարհներ, կոմունալ-կենցաղային ենթակառուցվածքներ:
Նախկին աղետի գոտին այսօր հրապուրում է ներդրողների, գրավում գործարարների: Վեր բարձրացող ամեն մի շինություն սերունդներին կփոխանցի կառուցող ու երկիր շենացնող շինարարի անունը:
Հայ շինարարը ի զորու է հիացնել աշխարհին: Կառուցեք՛ որակով և խղճի մտոք:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ