Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցի շրջանակներում

14.08.2017

Օգոստոսի 14-ին ՀՀ Շիրակի մարզպետն աշխատանքային այցով եղավ Մարալիկ ապա Ազտան համայնքներում: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արամ Գրիգորյանն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարության փորձագետ Սևակ Հայրումյանը:
Արթուր Խաչատրյանը Մարալիկի քաղաքապետարանում հանդիպեց տարածաշրջանի համայնքապետերին, վերջիններիս ներկայացրեց Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերի նպատակներն ու կարևորությունը:Մարզպետն իր խոսքում նշեց .«Ֆինանսավորման մեխանիզմները փոխվել են, ֆինանսավորումը գալու է կոնկրետ ռեալ ծրագրերի հիման վրա, ծրագրեր, որոնք հնարավորություն կտան համայնքներում ստեղծել կոնկրետ եկամտի աղբյուր:Այսինքն գումարը գալու է ոչ թե նրա համար, որ մանկապարտեզի կտուր վերանորոգվի այս կամ այն համայնքում, այլ նրա համար, որ ստեղծվի ինչ-որ ենթակառուցվածքային ձեռնարկություն, որ մեկ կամ մի քանի համայնքներում ունենանք կայուն եկամտի աղբյուր»:
Համայնքի ղեկավարներից պահանջվում է փորձագետների աջակցությամբ ձեռք բերել որոշակի փորձ ու գիտելիք` զարգացման խելամիտ ծրագրեր ներկայացնելու համար: Կարևորվում են նաև համայնքների ղեկավարների կողմից ներկայացվող գաղափարները: «Փողը գալու է հստակ ծրագրի տակ, դա ամբողջ երկրի քաղաքականությունն է: Ով ավելի լավ, առավել Ճիշտ ազդեցություն ապահովող ծրագիր ներկայացնի, փողը գնալու է կոնկրետ այնտեղ: Դա վերաբերում է և մարզերին, և համայնքներին»,- հավելեց մարզպետը:Համայնքապետերի հետ հանդիպումից հետո պարոն Խաչատրյանն այցելեց հրատապ ծրագրով Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներով վերանորոգված Մադաթյան 1ա, և 4 շենքեր: Մադաթյան 1ա շենքի 290 քառակուսի մետր հատվածն այս տարվա ձմռանը փլուզվել էր ձյան ծածկույթից: Մարտ ամսին 7մլն հարյուր հազար դրամով ամբողջովին փոխվել էր 290քառակուսի մետր հատվածը, ապա մնացածը, ընդամնեը՝ 640 քառակուսի մետր: Տանիքի աշխատանքներն ավարտված են, սակայն բացակայում էին օդափոխության պատուհանները: Շիրակի մարզպետը հանձնարարեց տեղադրել նաև պատուհանները: Մադաթյան 4 շենքում շինարարը 3մլն. հարյուր հազար դրամ պայմանագրային արժողությամբ իրականացրել էր 430 քառակուսի մ տանիքի վերանորոգման աշխատանքներ, որոնք ամբողջովին ավարտին էին հասցված: Շիրակի մարզպետը եղավ նաև Մարալիկի մշակույթի տանը, նրա հարևանությամբ գտնվող այգում, որտեղ համայնքի ղեկավարը պարոն Խաչատրյանին ներկայացրեց առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին: Շիրակի մարզպետն առաջարկեց թենիսի կորտ տեղադրել, ինչն ավելի արդիական և առողջարար կլինի բնակչության համար: Հաջորդ շինհրապարակը, ուր այցելեց պարոն Խաչատրյանը, Մարալիկի Շիրակացի 7-րդ փողոցն էր, որտեղ 8մլն. 510 հազար դրամ պայմանագրային արժեքով իրականացվել էր 3000 քառառակուսի մետր տարածքի մաքրման, հարթեցման, մոտ 350 քառակուսի մետր ասֆալտապատման և շուրջ 155 գծամետր բազալտյա եզրաքարերի և 60 մետր ստորգետնյա ջրահեռացման համակարգի կառուցման շինարարական աշխատանքներ: Մարալիկի քաղաքապետի հավաստմամբ` մի քանի օրից կսկսվեն տարածքի կանաչապատման աշխատանքները: Շիրակի մարզպետը եղավ նաև 1801 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում, այցելեց Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկա, որտեղ ներկա պահին տեղի էին ունենում շինվերանորոգման աշխատանքներ, որոնցից հետո նախատեսվում է հայրենական բամբակի հումքով սկսել նոր տեսականու՝ սպիտակեղենի, նասկու, սրբիչի արտադրություն: Նախատեսվում է նաև ջինսերի արտադրություն, որը, ըստ պատասխանատուների, բավականին լավ պահանջարկ կունենա թե մեր երկրում, թե մեր երկրից դուրս: Հետադարձ ճանապարհին պարոն Խաչատրյանը և նրան ուղեկցողները կանգ առան «Հյուսիս-հարավ» ճանապարհի «Սինոհիդրո Քորփորեյշըն» ՍՊԸ-ի գրասենյակում, ուր քննարկվեցին « Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցեր: Աշխատանքային այցի ավարտին Ազատան համայնքում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրայնը հանդիպեց Ախուրյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարներին, ովքեր մասնակցում էին Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերի քննարկամանը: Վերջիններս, ընդհանուր հայտարարի գալով, ներկայացնելու են իրենց համայնքների համար առաջնահերթություն ներկայացնող պահեստային տարածքով մեծածախ շուկա հիմնելու ծրագիրը, որը, հուսով են, կարժանանա հավանության և կֆինասավորվի:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17