Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքների զարգացման ծրագրերի քննարկում Արթիկի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ

15.08.2017

Օգոստոսի 15-ին Շիրակի մարզպետը հանդիպեց Արթիկի տարածաշրջանի համայնքների ղեկավարներին` նպատակ ունենալով ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերի կարևորությունն ու զարգացման հնարավոր ուղղությունները : Հանդիպմանը ներկա էին նաև Հյաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արամ Գրիգորյանն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարության փորձագետ Սևակ Հայրումյանը:Ինչպես իր խոսքում նշեց մարզպետը.« Փոխվել են համայնքների և մարզերի ֆինանսավորման մեխանիզմները, բացի այն դոտացիայից, որ ստանում էինք համահարթեցման օրենքի ուժով` որոշակի գործոններով պայմանավորված, հիմա ֆինանսավորում կստանա այն համայնքը, որը կկարողանա զարգացման արդյունավետ ծրագիր մշակել: Հիմա մենք հանրապետությունում ունենք որոշակի դրամական միջոցներ, որոնք ստացել ենք Համաշխարհային բանկից` ուղղված համայնքների զարգացմանը և միջհամայնքային համագործակցության խթանմանը: Այն համայնքը, որն առավել իրատեսական զարգացման ծրագիր կներկայացնի, կստանա համապատասխան ֆինանսավորում»: Այս ամենը հնարավորություն կտա համայնքներին սեփական միջոցների օգնությամբ գումար աշխատել և երկարաժամկետ վարկերի միջոցով այդ գումարը փակել:
Նշենք , որ այն ունի որոշակի սահմանափակումներ. մասնավոր բիզնեսը , որը գործում է համայնքի տարածքում, չի ֆինանսավորվի: Փոխարենը կֆինանսավորվի մինչև մասնավորի բիզնեսը տանող ճանապարհ` պայմանով, որ մասնավորի բիզնեսից հնարավոր կլինի շահույթ ստանալ: Արթիկի համայնքի ղեկավարն էլ տեղեկացրեց, որ իրենց սեփական միջոցներով Երևանից ժամանած մասնագետները մոտ 200 երեխաների սովորեցնում են ծրագրեր, որի արդյունքն արդեն ակնհայտ է: Առաջարկեց նաև տարածաշրջանում հիմնել սպանդանոց և գյուղմթերքի վերամշակման կետ` գյուղացիների զբաղվածությունն ապահովելու և հոգսը թեթևացնելու նպատակով:Արթիկի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մի մասի հետ էլ Արթուր Խաչատրյանը հանդիպեց Սպանդարյանում:Մարզպետը տեղեկացրեց, որ արդեն երրորդ շաբաթն է, ինչ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հյաստանի զարգացման հիմնադրամի, ՓՄՁ ԶԱԿ-ի, բիզնեսին օժանդակող կազմակերպությունների ներկայացուցիչները շրջում են գյուղերում, փորձում են բացահայտել, որոնք են այն ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել մեր համայնքների կայուն զարգացումը, ստեղծել բարեկեցիկ համայնք, որոնք ի զորու կլինեն լուծել համայնքների առջև ծառացած ցանկացած խնդիր: «Բնականաբար, խնդիրները շատ են, որոնքն ձևավորվել են տարիների ընթացքում և ակնկալել, որ կկարողանանք լուծել բոլորը, իհարկե, հնարավոր չէ: Շատ կարևոր է առաջ բերել մտածելակերպի փոփոխություն: Ունենանք կայուն եկամուտ, որից կարող է շահել և համայնքը, և համայնքի բնակիչը»,- նշեց մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:26:05