Նորություններ
Շնորհակալագրեր բարերարներին
18.08.2017
Օգոստոսի 18-ին ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ընդունեց Բոստոնահայ բարերար Մանուկ Տեկիրմենճեանին, և սարկավագ Սուրեն Գևորգյանին: Մանուկը Շիրակի մարզպետին պատմեց, թե ինչպես ձեռնամուխ եղավ Գյումրու թիվ 3 հատուկ դպրոցի՝ հիմնովին նորոգման և խաղահրապարակի ստեղծման գործին: Նա երբեք Հայաստանում չէր եղել: 2014 թվականին Անի անունով 16- ամյա մի աղջիկ էր եկել Հայաստան: Տեսնելով դպրոցի անբարեկարգ պայմանները, շատ էր տխրել, խոստացել էր օգնել: Նա այդ մասին պատմել էր Մանուկին: Վերջինս, սարկավագ Սուրենի օգնությամբ, կազմակերպել էր շինարարության ողջ գործընթացը: 2015 թվականի նոյեմբերի 20-ին Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոցի բակում հանդիսավոր կերպով բացվեց խաղահրապարակ, իսկ հիմնովին վերանորոգված դպրոցում օծման արարողությունից հետո բացվեց համակարգչային դասարան: Բարերարի պատվին այգին անվանակոչվեց ,,Մանուկի այգի,,: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը շնորհակալագրեր հանձնեց Մանուկ Տեկիրմենճեանին, իսկ Անիի շնորհակալագիրը բարերարը խոստացավ փոխանցել իրեն Բոստոնում: