Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի տնտեսվարողները հանդիպեցին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչներին

18.08.2017

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ օգոստոսի 18-ին տեղի ունեցավ հանդիպում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանի և մարզի ոչ պարենային ապրանքների արտադրմամբ, արտահանմամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ –ի նախադահ Բաբկեն Պիպոյանը:
Տնտեսվարողների հետ հանդիպման ընթացքում Շուկայի վերահսկողության տեսչական մարմի ղեկավար Լևոն Խալիկյանը ներկայացրեց ոլորտում առկա վիճակը և խնդիրները: Տեղեկացրեց նաև Տեսչական մարմնի կողմից երկրորդ եռամսյակում իրականացված ստուգումների արդյունքները` ոչ պարենային ապրանքների շուկայի, և արտադրանքն առանց խոչընդոտների իրացման մասին: Մարզպետը կարևորեց շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից կազմակերպված այս հանդիպումը, քանի որ մենք ունենք ազգային ստանդարտներ, օրենսդրական պահանջներ, ԵԱՏՄ տեխնիկական ստանդարտներ, հատուկ նորմատիվ ակտեր, որոնց կիրառումը ՀՀ տարածքում անհրաշեշտ է և պարտադիր: «Շատ կարևոր է գիտակցել, որ ստուգումները պատժիչ մեխանիզմներ չեն, որ ստուգման նպատակն այն չէ , որ ուղղորդված գանք, ինչ-որ մարդկանց բռնենք և պատժենք, ստուգումների նպատակ է կանխարգելել հետագա խախտումները, օգնել , օժանդակություն ցուցաբերել մեր տնտեսվարողներին, որպեսզի վերացնենք արձանագրված թերությունները, հասարակությանը և գործարարներին զերծ պահենք հնարավոր հետևանքներից»- նշեց մարզպետը: Հանդիպման ընթացքում ներկաներն իրազեկվեցին նաև, թե խախտումների դիմաց ինչ տուգանքներ են նախատեսվում: «Վստահ եմ, որ մեր գործարարներին անհրաժեշտ կլինի հասկանալ այս ամենը, որովհետև չտեղեկացված լինելը չի ազատում դրանց իրավական հետևանքներից: Մենք փորձում ենք բարձրացնել իրազեկվածության մակարդակը: Բայց պետք է հիշել, որ իրազեկված չլինելը պատասխանատվությունից չի ազատում»- նշեց Արթուր Խարատրյանը:
Հանդիպման ավարտին ներկաները պատասխանեցին նաև տնտեսվարողների հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59