Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունեց Լեհաստանի Հանրապետության Վոդզիալավ Սլյոնսկի քաղաքից ժամանած պատվիրակությանը

21.08.2017

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը օգոստոսի 21-ին ընդունեց Լեհաստանի Հանրապետության Վոդզիալավ Սլյոնսկի քաղաքից ժամանած պատվիրակությանը` քաղաքապետ Մեչիսլավ Կեցայի գլխավորությամբ:Պատվիրակության կազմում էին նաև քաղաքապետի տեղակալ Դարիոս Շմիչկան և քաղաքային խորհրդի անդամ Իզաբելա Կալինովսկայան: Մարզպետը, ողջունունելով հյուրերին, նշեց որ իր պաշտոնավարման ընթացքում  սա լեհական պատվիրակության կողմից Շիրակի մարզ կատարած 2-րդ այցն էր: «Պատմականորեն ստացվել է այնպես, որ երկու մարզերի միջև բարեկամական հարաբերությունների ձևավորումը միանգամայն տրամաբանական է: Միջնադարից սկսած Լեհաստանում ձևավորվել են հայկական գաղութներ, որոնք լեհական իշխանությունների կողմից հատուկ բարեգթության են արժանացել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք գաղթականներ էին և գտել էին իրենց հանգրվանը քրիստոնյա Լեհաստանում»: Ինչպես փաստեց Արթուր Խաչատրյանը, մեր հայրենակիցներն իրնց  ներդրումն են ունեցել Լեհաստանի զարգացման գործում: Նշեց նաև , որ Արթիկի քաղաքապետը ներկայացրել է Արթիկ և Վոդզիալավ Սլյոնսկի քաղաքների  միջև երկկողմանի հարաբերությունների, ծրագրերի և նպատակների մասին, այն, որ այսօր ծրագրվում է ստորագրել երկկողմանի հուշագիր Արթիկ և Վոդզիսլավ Սլյոնսկի քույր քաղաքների միջև: «Մեր կառավարությունն ամեն կերպ խրախուսում է ապակենտրոնացված համագործակցությունը օտարերկրյա գործընկերների հետ: Մենք էլ մեր կողմից պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել`  նմանատիպ համագործակցություն ծավալելու համար»:Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ տարածաշրջանում նախկինում զարգացած է եղել տեքստիլ արդյունաբերությունը, հատկապես, Գյումրիում, Արթիկում, Մարալիկում. նպատակ ունեն վերականգնել տեքստիլ արդյունաբերությունը մարզում: Վոդզիալավ Սլյոնսկիի քաղաքապետն էլ շնորհակալություն հայնտեց անմիջական ընդունելության և ջերմ խոսքերի համար.«Չափազանց հաճելի էր ձեր հյուրը լինել. հայ ժողովուրդը ոչ միայն հյուրընկալ, այլ նաև բարյացկամ է, ուրախ եմ, որ Հայաստանում եմ, ես էլ վստահեցնում եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական»:  Մարզպետի հետ հանդիպումից հետո Լեհաստանից ժամանած պատվիրակությունն այցելեց Արթիկ համայնք, ուր և ստորագրվեց համագործակցության հուշագիր `ՀՀ Արթիկ համայնքի և Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի միջև:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51