Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սոցիալական բնակարաններ Գյումրեցի բնակարան չունեցողներին

22.08.2017

Օգոստոսի 22-ին Գյումրու նորակառույց Անի թաղամասում շահագործման հանձնվեց առաջին սոցիալական բազմաբնակարան շենքի 11 բնակարանանոց մի հատվածը, որը կյանքի էր կոչվել Գյումրու քաղաքապետարանի, «Արդա» բարեգործական հիմնադրամի և ամերիկաբնակ Սեֆերջյան ընտանիքի բարեգործության շնորհիվ: Գյումրեցի բնակարան չունեցող 30 ընտանիք, երկու օր առաջ Գյումրու քաղաքապետարանում մասնակցել էին սոցիալական բնակարանի վիճակահանությանը, որոնցից 11-ին բախտ էր վիճակվել դառնալ բնակարանատեր: Բնակարաններից մեկը երեք սենյականոց է, մնացած տասը՝ մեկ սենյականոց: «Հարգելի գյումրեցիներ, հարգելի քաղաքապետ, Սեֆեջյան ընտանիք, շնորհավորում բոլորիս եմ այս գեղեցիկ միջոցառման կապակցությամբ»,- իր շնորհավորական խոսքն ուղղեց հավաքվածներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
«Մեր քաղաքում ևս 11 ընտանիքներ ծածք ունեցան իրենց գլխին, ստացան բնակարաններ, որոնց նրանք սպասում էին շուրջ 30 տարի` մի ամբողջ կյանք: Սերունդներ են ծնվել, որոնք տուն ասելով հասկացել են «դոմիկ», հիմա տուն ասելով` կունենան իսկական բնակարան:
Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք բնակարանով ապահովել բոլորին, և քաղաքի ու մարզի պատմության այս էջը կկարողանանք փակել. այն էջը, որտեղ մարդիկ ապրում էին «դոմիկներում» և այդ ժամանակավոր կացարան ասվածը կմնա որպես տահաճ հիշողություն: Ամեն ինչ մի անգամից չի լինում, մեր այն քաղաքացիներին, որոնք դեռևս սպասում են իրենց հերթին, կխնդրեմ՝ մի քիչ համբերեն, որոհետև բախտը նաև նրանց կժպտա»,- իր խոսքումնշեց մարզպետը:
Սարգիս Սեֆեջյանը պարգևատրվեց Գյումրու քաղաքապետարանի ոսկե մեդալով, իսկ ծրագրին մասնակցած մնացած բարեգործները, շինարարները, գազի, ջրի և էլ. ցանցի պատասխանատուները՝ շնորհակալագրերով: Տերունական աղոթքից և օրհնությունից հետո սոցիալական շենքի ժապավենը կտրելու պատիվը տրվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին և Սեֆեջյան ամուսիններին: Առաջին բնակարանում հյուրերը, բարերարները և բարեգործական ակցիայի մասնակիցները բաժակ բարձրացրեցին, շնորհավորեցին բնակարանամուտի կապակցությամբ, բնակարանատերերին ցանկացան առողջություն և հաջողություն նոր բնակարաններում: Շենքի բակում Շիրակի մարզպետը, քաղաքապետը և Սեֆեջյան ամուսինները եղևնեներ տնկեցին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:05:22