Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխարհի եռակի չեմպիոնին դիմավորեցին մեծ շուքով

23.08.2017

Օգոստոսի 23-ին Գյումրու Վարդանանց հրապարակում մեծ հանդիսությամբ դիմավորեցին հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և նրա մարզչին՝ հորը՝ Գևորգ Ալեքսանյանին: Զվարթնոց օդանավակայանում դիմավորելուց հետո աշխարհահռչակ ըմբիշի հետ մի քանի տասնյակ մեքենաներ, եռագույ դրոշները ծածանելով, ուղևորվեցին Գյումրի, որտեղ մեր չեմպիոնին սպասում էին հարյուրավոր գյումրեցիներ: Չեմպիոնին և նրա մարզիչին շնորհավորեցին և նորանոր հաջողություններ մաղթեցին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ով մեր չեմպիոնների կողմից Հայաստանի անկախության հռչակման կապակցությամբ լավագույն նվերը համարեց իրենց հաղթանակը, ինչի արդյունքում Ֆրանսիայում հնչեց մեր օրհներգն, ու վեր խոյացավ եռագույնը՝ աշխարհին ազդարարելով փոքրիկ Հայաստանի պատվավոր տեղը: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ավելի քան անկեղծ էր. «Մարդ ասում է` մի քիչ իրեն տեսած պահի, բայց չի ստացվում. էմոցիաները խեղդում են: Հիշում եմ, երբ փոքր էի, նայում էի մեր մարզիկների հաղթանակները՝ Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան, Օգսեն Միրզոյան, մեջս մի բան էր եռում ՝ ինչու են մեր հայերը հաղթում, բայց հայկական դրոշ չի բարձրացվում, ու այսօր շատ սիմվոլիկ օր է` 27 տարի առաջ այս օրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Խոնարհվում եմ այն բոլոր մարզիկների ու մարզիչների առջև, ովքեր տարբեր երկրներում բարձրացնում են հայոց եռագույնը»,-նշեց մարզպետը՝ Արթուրին մաղթելով նորանոր հաղթանակներ և առաջիկա օլիմպիական ոսկին: «Վստահ եմ՝ սա վերջը չէ . 2020 թվականի օլիմպիադան կլինի հերթականը»։ Չեմպիոնին շնորհավորեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրու ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկան մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը, և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:04:31