Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրուիում տեղի ունեցավ ժամկետային ծառայությունից զորացրված զինծառայողների խրախուսման արարողությունը

23.08.2017

Օգոստոսի 23-ին Գյումրու Երիտասարդական պալատում տեղի ունեցավ ժամկետային ծառայությունից զորացրված զինծառայողների խրախուսման արարողությունը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրու զինկոմիսար Գագիկ Խաչատրյանը, երկրապահ կամավորականներ, սպաներ, ծնողներ, ուսուցիչներ: Զինծառայողներին խրախուսելու այս կարևոր միջոցառումը ծնունդ առավ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո զորացրված այն զինծառայողների համար, ովքեր, չնայած այդ դաժան օրերին չեն եղել պատերազմական գոտում, բայց իրենց գերազանց ծառայությամբ նպաստել են Հայոց բանակի կատարելության գործին: Գյումրու զինկոմիսար Գագիկ Խաչատրյանը ՀՀ ՊԲ շնորհակալագրերը հանձնեց արդեն զորացրված զինծառայողներին: Ինչպես նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, մեր պետության, մեր հասարակության, մեր բոլորի պարտքն է արժանավույնս գնահատել զինվորին, հասկանալ, որ զինվորի կյանքի, առողջության գնով է, որ մենք այսօր այստեղ հանգիստ նստած ենք: Ինչ կլիներ, եթե զինվորը սահմանում չլիներ, ոչ թե պետություն չէր լինի, մենք ինքներս չենք լինի, մենք մեր կյանքով ենք նրանց պարտական և մենք պարտավոր ենք այսօր դա գնահատել, դա հարգել, դա ցույց տալ:
,,Մեր ժաղովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում անկախ պետականություն քիչ է ունեցել, և անկախ պետականությունը կորցրել ենք այն ժամանակ, երբ դադարել ենք պայքարել: Հենց մենք սկսել ենք պայքարել, հենց մենք սկսել ենք հասկանալ, որ դանակը հասել է ոսկորին, այլևս զիջել հնարավոր չէ, մենք ստեղծել ենք մեր պետությունը, մենք կարողացել ենք ընդարձակել մեր պետության սահմանները, մենք կարողացել ենք ապահովել մեր ազգի գոյությունը: Դա եղավ նաև 1988 թվականին, երբ մենք հասկացանք, որ այլևս մեր գոյությունը վտանգված է, պատերազմը սկսելու պահին դա ավելի հստակ դարձավ, պատերազմն այսօր դեռ շարունակվում է, որպեսզի մենք կարողանանք հաղթել մեր պատերազմում, ապահովել մեր ժողովրդի գոյությունը, ապահովել մեր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել մեր ազգի համար կենսունակ տարածքի առկայությունը, մենք պետք է գիտակցենք մեր բանակի կարևորությունը և ցանկացած հնարավոր և անհնարին միջոցներով կարողանանք օժանդակել մեր զինվորներին՝ թե բարոյապես, թե նյութապես, թե հոգեպես,,:Մարզպետը հավելեց, որ այսօր բարոյապես մեր գնահատանքը, մեր շնորակալությունը հայտնելու օրն է և ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում բոլոր ժամկետային զինծառայողներին, պայմանագրային զինծառայողներին, սպայական կազմին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կրթել ու դաստիարակել են այն զինվորներին, որոնք այսօր կանգնած են սահմանում, որոնց թիկունքում մենք կարող ենք խաղաղ պետություն կերտել:
Գյումրու քաղաքապետի ողջույնի խոսքից հետո թվով 33 շարքային կրտսեր սերժանտ և սերժանտ արժանացն շնորհակալագրերի: Խրախուսման ավանդական դարձած միջոցառումն ավարտվեց զորացրված սերժանտ Հարություն Տերտերյանի «Հայաստան» երգի կատարմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46