Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանում ստորագրվեց համագործակցության հուշագիր

28.08.2017


Օգոստոսի 28-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն՝ Հակոբ Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի, կողմերը միավորելու են իրենց ջանքերը ՀՀ Շիրակի մարզում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, համայնքների բարեկեցության բարձրացման և զբոսաշրջության խթանման նպատակով: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ մարզի տարածքում կազմակերպելու է ՓՄՁ սուբյեկտների համար բիզնես դասընթացներ և այլ միջոցառումներ: Մարզպետարանն իր հերթին աջակցելու է բանկին բացահայտելու և թիրախավորելու դասընթացների հնարավոր շահառուներին: Հուշագրի ստորագրման արարողությունից հետո կողմերը հանդես եկան հայտարարություամբ: ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հուշագրի ստորագրամ կապակցությամբ ասաց. - «Այսօր բավականին կարևոր օր է, որովհետև պետությունը և մասնավոր հատվածը, գիտակցելով մարզի ձեռնարկությունների զարգացման կարևորությունը, համայնքների, մարզի և ամբողջ երկրի համար միավորում ենք մեր ջանքերը` օժանդակելու մարզում գործող փոքր և միջին ձեռնարկություններին, ավելի կոնկրետ` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի մեր գործընկերները փոքր և միջին ձեռնարկությունների համար կազմակերպելու են դասընթացներ և այլ միջոցառումներ: Համագործակցության արդյունքում մենք ակնկալում ենք, որ կբարձրանա ձեռնարկությունների արդյունավետությունը, կառավարման հմտությունները, կավելանան ձեռնարկությունների շրջանառությունը և եկամտաբերությունը, կավելանան աշխատատեղերը, և կբարձրանա ձեռնարկությունների սոցիալական պատասխանատվությունը հասարակության սռջև: Վերջ ի վերջո մենք բոլորս հասկանում ենք, որ ազգերի բարեկեցության հիմքը արդյունավետ ձեռնարկություններն են, որոնք ստեղծում են համախառն ներքին արդյունք, թողարկում են արտադրանք,մատուցում են ծառայություններ, ապահովում են աշխատանքով և պետական ծախսերի համար ապահովում են հարկային եկամուտներ: Ուրախալի է, որ այս ծրագրի շրջանակներում առավելագույն ուշադրություն է դարձվելու նաև զբոսաշրջության զարգացմանը: Բոլորին ցույց տալու համար մենք ունենք թե պատմական, թե բնական հետաքրքիր վայրեր, սակայն անհրաժեշտ է որպեսզի կարողանանք ճիշտ ներկայացնել այդ ամենը, ստեղծել զբոսաշրջային պրոդուկտ, մարկետինգային ճիշտ քաղաքականության միջոցով հրապուրել թե հայաստանցի և թե արտասահմանցի զբոսաշրջիկներին:
Փոքր և միջին ձեռնարկությունները մեր տնտեսության ողնաշարն են, և բոլոր հասու միջոցներով մենք պատրաստ ենք օժանդակել մեր ձեռնարկատերերին` կայանալու և հզորանալու: Այդ դասընթացները, բիզնեսին օժանդակող մյուս միջոցառումները իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն պետության, միջազգային կազմակերպությունների և մասնավոր կազմակերպությունների միջոցով իրականացվող ծրագրերին միտված փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը»: Պատասխան ելույթում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն` Հակոբ Անդրեասյանը նշեց. « Կուզենայի ավելացնել, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի այս ծառայությունը, որը մենք համարում ենք ոչ ֆինանսական ծառայություն, շուրջ 3 տարի է, որ արդեն ծավալել ենք, Հայաստանի տարբեր մարզերն են ընդգրկված, և այսպես ընդգծված կերպով ուզում ենք նաև նման ծառայություններ մատուցել մեր ռեգիոններում: Շիրակի մարզում մեզ համար առավել հետաքրքրական ուղղություններն են գյուղատնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունը և, մասնավորապես, հավատարիմ մնալով կառավարության որդեգրած ծրագրերին` զբոսաշրջության զարգացումը: Կլինեն տարբեր տեսակի սեմինարներ, դասախոսություններ, գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում համապատասխան գիտելիքներ կտրվեն մեր ձեռնարկատերերին: Պետք է ասեմ, որ նման դասընթացներից ունենք շատլավ արձագանքներ: Դասախոսների մեջ սեմինարներ անցկացնողների մեջ լինում են նաև շատ բարձր որոկավորում ունեցող արտասահմանից հրավիրված մասնագետներ: Հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականությանը` մենք շարունակելու ենք նման դասընթացները Շիրակի մարզում և Հայաստանի Հանրապետության այլ մարզերում: Այս օրը մեզ համար շատ կարևոր է, որովհետև նման համագործակցության հուշագիր պաշտոնական առումով առաջին անգամ ենք ստորագրում, ինչը անշուշտ խոսում է այն մասին, որ մենք պետք է ավելի պարտավորված լինենք և կանենք ամեն ինչ, մեզ համար չափազանց կարևոր ռեգիոնում բիզնեսը զարգացնելու համար »:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41