Նորություններ
Ուղերձ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ
01.09.2017
Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Գիտելիքն անգնահատելի արժեք է: Տեղին է հիշել դարերից փոխանցված « Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» արտահայտությունը: Միայն գիտելիքների մեծ պաշար ձեռք բերելով` բանիմաց անհատը կդառնա հասարակության շարժիչ ուժը, երկրի զարգացման և հզորացման երաշխավորը :
Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում մարզի և Գյումրու առաջին դասարանցիներին, առաջին կուրսեցիներին, ովքեր նոր ուսումնական տարում առաջին անգամն են ոտք դնում ուսումնական հաստատություններ, նրանք թևակոխում են կյանքի մի նոր փուլ` հագեցած հետաքրքիր իրադարձություններով:
Նոր ուսումնական տարում բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, բարձր առաջադիմություն ուսման մեջ:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ