Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լիտվայի դեսպանի այցը Շիրակի մարզ

04.09.2017


Սեպտեմբերի 4-ին Շիրակի մարզում էին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, հյուպատոս Լևոն Սաղաթելյանը և Լիտվայի տրանսպորտի նախարարության աշխատակիցները: Պատվիրակության անդամները Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցին Գյումրու Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիր, որտեղ հյուրերին աղուհացով դիմավորեցին: Ավանդույթի համաձայն հյուրերը կրթահամալիրի մատուռում աղոթք բարձրացրեցին առ Աստված մարզի և ազգի պահպանության և ապահովության համար: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը գրառում կատարեց կրթահամալիրի պատվավոր հյուրերի մատյանում:
Ջերմ և անմիջական հանդիպման ավարտին կրթահամալիրի սաներին երեխաներին բաժանվեցին գիշերային լուսային անդրադարձնող պայուսակներ, ձեռքերին և ոտքերին կրելու անդրադարձիչներ, բաճկոններ ու կախիչներ: Լիտվայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները երեխաներին հանգամանալից ներկայացրեցին լուսային անդրադարձնող պարագաների դերն ու նշանակությունը: Ի դեպ նշենք, որ լիտվական պատվիրակությունը մինչ Գյումրի ակցելելը եղել էր նաև մարզի Փանիկ և Արևիկ համայնքներում:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42