Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ անդամների հետ

05.09.2017

Սեպտեմբերի 5-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ընդունեց «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վարազդատ Ավոյանին, ԱԺ նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանին, կազմակերպության Գյումրու ղեկավար Ներսիկ Ղարաքեշիշյանին: Հյուրերը շնորհավորեցին Շիրակի մարզպետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ինչից հետո կողմերի միջև ծավալվեց մարզի խնդիրների ու հոգսերի մասին շահագրգիռ քննարկում:
Հայրենակցական միավորման անդամները մարզպետին ներկայացրին մի քանի առաջարկենր՝ ընդգծելով մարզային իշխանությունների առաջկցության կարևորությունը դրանց լուծման ճանապարհին:
Վարազդատ Ավոյանը անդրադարձավ Գյումրիում հումորի թատրոն ունենալու և հումորի փառատոն կազմակերպելու գաղափարին՝ նշելով, որ հումորի քաղաքի համբավ ունեցող Գյումրիում նման ձեռնարկը կյանքի կոչելը հիանալի կլինի: Արթուր Խաչատրյանին ներկայացվեց նաև Գյումրի քաղաքի թատերական արվեստի գործում էական ավանդ ունեցած Ղազանչյանների ընտանիքի մեծարման միջոցառում կազպակերպելու միտքը, ինչպես նաև անվանի արձակագիր Հովհաննես Մելքոնյանի ծննդյան 80 ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների ծրագիրը: Խոսելով անվանի արձակագրի մասին, պարոն Ավոյանը Շիրակի մարզպետին տեղեկացրեց իրենց Հկ-ի կողմից Շիրակի մարզի հեռավոր գյուղերում գեղարվեստական գրքերի նվիրատվության գործընթացի վերաբերյալ, ինչն, ըստ պարոն Ավոյանի, մեծ ոգևորությամբ էր ընդունվել բնակիչների կողմից:
Առաջարկ եղավ Գյումրիում Գեորգի Գյուրջիևի կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որն ըստ բանախոսի զբոսաշրջության զարգացման համար լուրջ խթան կարող է հանդիսանալ: Շարունակելով մարզի և քաղաքի հեղինակության բարձրացման թեման, խոսվեց նաև Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակի կապակցությամբ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի հետ համատեղ Գյումրիում գիտաժողով կազմակերպելու գաղափարի մասին, որն իհարկե քննարկման փուլում է:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դրական գնահատեց ներկայացված ծրագրերը, հատկապես անվանի մարդկանց մեծարման միջոցառումները, ինչը երախտիքի խոսք կլինի այդ անձանց հանդեպ մեր մարզում արվեստի ու գրականության գործում էական ավանդ ունենալու համար: «Հնարավորությունների սահմաններում մարզային իշխանությունները պատրաստ են առաջկցելու գեղեցիկ գաղափարների կյանքի կոչմանը, ցանկացած ձեռնարկ, որը Շիրակի մարզում դրական տեղաշարժի է հանգեցնելու մենք անպայման սատար ենք կանգնելու»,- եզրափակեց Շիրակի մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23