Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը

08.09.2017

Սեպտեմբերի 8-ին Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստի սկզբում ներկայացվեցին խորհրդի կազմ ընդգրկված նոր անդամները, այնուհետև տեղի ունեցավ համայնքներում երիտասարդության ոլորտի հիմնահարցերի քննարկում:
«Ինչքան մեծ տեղ տանք երիտասարդներին, այնքան բոլորիս համար ավելի լավ կլինի, մենք խրախոսում ենք երիտասարդների նախաձեռնողականությունը: Եթե լուրջ խնդիրներ, ձեռնարկներ, իրատեսական ծրագրեր լինեն, պատրաստ ենք քննարկել, նաև հնարավոր միջոցներով օժանդակել: Օրինակ երտասարդները խելոք բան էին մտածել Ամասիայում տներ ներկեցին, նման նախաձեռնություններ, որ լինեն մենք պատրաստ ենք աջակցել, մեր վաղվա օրն եք դուք ու մենք ձեր կողքին կանգնած ենք»,- ողջունելով ներկաներին նշեց Շիրակի մարզպետը:
Նիստի օրակարգային հարցերից էր նաև համայնքների տարեկան բյուջեներում երիտասարդական նախաձեռնությունների իրականացման համար առանձնացված տողով դրամական աջակցության տրամադրելը, որը ներկայացրեց խորհրդի քարտուղար Արթուր Նաջարյանը: Նիստի ժամանակ անդրադարձ եղավ խորհրդի անդամների տեղական և միջազգային երիտասարդական ծրագրերում հնարավորինս ներգրավելուն, ուսանողների և կամավորության միջազգային օրերին նվիրված պարգևատրություններ կազմակերպելուն, ինչպես նաև 2018-2022 թվականների պետական երիտասարդական քաղաքականության ծրագրի նախագծի մշակման հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37