Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի հերթական նիստը

08.09.2017

<Անպարտաճանաչ, իրենց արտոնյալ համարող հարկ չվճարողների անունները կհրապարակվեն>,- Շիրակի մարզպետ: 
<Սեփական եկամուտների հավաքագրումը գործունեության մեջ առաջնային պետք է լինի, ամեն պակաս հավաքագրված 100 դրամը համայնքի մանկապարտեզի երեխայի, գրադարանավարի աշխատավարձի, ճանապարհի նորոգման ծախսերից է կրճատվում, համայնքի կարիքներն են պակաս բավարարվում: Պակաս հավաքագրելով գումարները, համայնքի բնակիչների արդարացի դժգոհությանն են հանգեցնում>,-սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներին անդրադառնալիս նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 85.8%-ով: 2016թ. համեմատությամբ հավաքագրման աճը կազմում է 16.5%: Սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Անիի տարածաշրջանում` 61.6%: Մարզի քաղաքային համայնքները 2017թ. սեփական եկամուտները կատարել են` Գյումրի քաղաքը` 90.1%, Արթիկ քաղաքը` 106.3%, Մարալիկ քաղաքը` 69.5%: Մարզի թվով 52 համայնքներ չեն ապահովել 2017թ. արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը, այդ թվում թվով 10 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50 %-ի ցուցանիշը:
<Մարդիկ կան, ովքեր իրենց արտոնյալ են համարում, օրենքից վեր են դասում: Ես հանձնարարել եմ հանել բոլոր անպարտաճանաչ պարտապանների անունները: Զարմանալին այն է, որ հարկեր չեն վճարում հարկային գործակալները, ոստիկանության աշխատակիցներ, զինվորականներ, ուսուցիչներ ու առողջապահության բանագավառի ներկայացուցիչներ: Վստահ եղեք, որ նրանց անունները կհրապարակվեն զանգվածային լրատվության միջոցներով, կտեղեկացվեն նաև նրանց վերադասները: Այս ամենն անընդունելի է, օրինակ Սարակապ համայնքում սեփական եկամուտները կատարվել են 10 տոկոսով, չգիտեմ անգամ ինչպես բնութագրել, այստեղ չեն կարող օբյեկտիվ պատճառներ լինել, եթե նրան հարակից համայնքները կարող են մինչև 100 տոկոս հավաքագրում ապահովել>,- նշեց Արթուր Խաչատրյանն ու ավելացրեց, որ առաջիկա մեկ շաբաթում դրական տեղաշարժ չարձանագրելու դեպքում, այսպես ասած, արտոնյալների անունները կհրապարակվի անպատճառ:
Գյուղատնտեսության բնագավառի հիմնախնդիրների մասին խոսելով Շիրակի մարզպետը նշեց, որ վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ ոլորտի խնդիրներին հանգամանորեն անդրադարձ է եղել: Արթուր Խաչատրյանը կարևորեց մարզում ջրի ամբարման խնդրի կարգավորումը, գյուղատնտեսական ներդրումային ծրագրերի կյանքի կոչումը:
Նշենք, որ 2017 թվականին գյուղատնտեսական տարին այնքան էլ բարենպաստ չի եղել, կլիմայական անբարենպաստ պայմանները մարզում գյուղարտադրանքի նվազման են հանգեցրել: Մասնավորապես, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2016թ. համեմատ պակասելել է 10139 հա-ով: Աշնանացան ցորենի ցանքատարածությունների նվազման պատճառ է հանդիսացել 2016թ. սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի դադարեցումը, իսկ կարտոֆիլի ցանքատարածությունների նվազումը կապված է նախորդ տարվա բերքի իրացման ընթացքում ծագած բարդությունների հետ:
Մարզխորհրդի նիստի ժամանակ անդրադարձ եղավ նաև 2017-2018 ուսումնական տարում մարզի հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքներին, առկա խնդիրներին, ինչպես նաև մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման տրամադրման և վարձավճարների գանձման գործընթացներին:                                                 Զեկույցներն ամբողջությամբ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46