Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության կենտրոնը քսան տարեկան է

10.09.2017

Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության կենտրոնը քսան տարեկան է
Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոնը գործունեությունը սկսել է 1997 թվականից:Բարեգործական, շահույթ չհետապնդող առողջապահական այս հիմնարկությունը բժշկական ծառայություններ է մատուցում Ախուրյանի ու շրջակա 6 գյուղերի շուրջ 22հազար բնակչությանը:
Ողջունելով հյուրերին ու շնորհավորելով բժշկական կենտրոնի անձնակազմին տոնական օրվա կապակցությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց, որ Ախուրյանի Առողջության կենտրոնի ստեղծումը հայ հնագույն բարեսիրական կազմակերպություններից մեկի` Հայ Օգնության Միության կողմից Հայաստանում իրականացված նախաձեռնություններից մեկն է.<ՀՕՄ-ի ու ՀՕՄ-ուհիների ակտիվ ֆինանսական և բարոյական աջակցությամբ է գործում այս հաստատությունը, որն հանդիսանում է թե մարզի, թե հանրապետության լավագույն հագեցած կենտրոններից մեկը, բուժանձնակազմը պարբերաբար անցնում է վերապատրաստումներ, որպեսզի կարողանան բարձրորակ ծառայություններ մատուցել մեր ազգաբնակությանը: Թե առողջապահական, բժշկական ցուցանիշներով, թե ֆինանսական և կառավարման ցուցանիշներով հաստատությունը օրինակելի է: Մշտապես գտնվել է ՀՕՄ-ի ուշադրության և աջակցության կենտրոնում, հիմա էլ մենք հանդիպելու ենք կենտրոնական վարչության անդամների հետ, որ կարողանանք քննարկել օժանդակությունը թե այս առողջապահական, թե մարզում գործող այլ բժշկական հաստատությունների համար, մանավանդ, փոքր և հեռավոր համայնքների: Ինչպես գիտեք այդ համայնքներում խնդիրներ ունենք կահավորման, շենքային պայմանների, ցավոք նաև մասնագետների>:
Կենտրոնն ունի 3 մանկաբուժական, 2 գինեկոլոգիական կաբինետներ, կլինիկական և հիստոլոգիական լաբորատորիաներ, սոնոգրաֆիկ, մամոգրաֆիկ, տոմոգրաֆիկ կաբինետներ: Անցած 5 տարիներին Կենտրոնի մասնագիտական բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմը սպասարկել է ավելի քան 40 000 հիվանդների: Իսկ քսան տարիների ընթացքում բժշկական կենտրոն այցերի թիվն հասել է 145հազարի: Ծննդաբերությունների թիվը մոտ 14 հազար է: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:45:30