Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մամլո հաղորդագրություն

12.09.2017


Հարգելով և խրախուսելով հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, մամուլի ազատությունը և բազմակարծությունը, ինչպես նաև հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելու մեր սկզբունքին, հարկ ենք համարում անդրադառնալ «Գյուղատնտեսը՝ առողջապահության վարչության պետ» վերնագրով հոդվածին` Շիրակի մարզպետարանում կադրային նշանակումների մասին, որը տպագրվել է «Փաստ» օրաթերթում, արտատպվել է մի քանի այլում: Ձեռնպահ մնալով հոդվածի վերաբերյալ որևէ մեկնաբանությունից, սույնով տեղեկացնում ենք.
1. ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմում «Առողջապահության վարչություն» անունով ստորաբաժանում գոյություն չունի:
2. Պարոն Մեսրոպ Բզնունին նշանակվել է ոչ թե առողջապահության վարչության պետ, այլ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
3. Պարոն Բզնունին որևէ կուսակցության անդամ չէ:
4. Պարոն Բզնունու նշանակումը համապատասխանում է ՀՀ օրենսդրության տառին և ոգուն: Եթե հոդվածագրի կարծիքով որևէ օրենք է խախտվել, ապա խնդրում ենք նշել, թե կոնկրետ որ օրենքի որ հոդվածն է խախտվել:
5. ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմում «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչություն» անունով կառուցվածքային ստորաբաժանում գոյություն չունի:
6. ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ պարոն Արամ Անտոնյանը հանդիսանում է ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի նախագահ: Վերջինս աշխատում է Շիրակի մարզպետարանում 2004 թվականից` նախ որպես առաջատար, ապա գլխավոր մասնագետ, բաժնի պետ և 2016 թվականի օգոստոսի 3-ից` վարչության պետ: Պարոն Անտոնյանի պաշտոնավարումը չի հակասում ՀՀ օրենսդրությանը: Եթե խախտվել է ՀՀ որևէ օրենք, ապա խնդրում ենք կոնկրետ նշել օրենքն ու հոդվածը:

ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46