Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղ

13.09.2017

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը շրջեց ընկերությունում: Պարոն Վալկոն մարզպետին ծանոթացրեց աշխատանքներին: Վագոնային դեպոյում անդրադարձ եղավ նորամուծություններն ու նոր տեխնոլոգիաների կիրառմամբ վագոնների ու շարժակազմերի նորոգմանը: Գյումրու լոկոմոտիվային և վագոնային դեպոների հիմնանորոգումը, ըստ տնօրենի, թույլ է տվել ձևավորել
Հայաստանում խոշորագույն և ժամանակակից մեքենաշինական համակարգերից մեկը: Երկարատև դադարից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոյում վերսկսվել են ջերմաքարշերի և էլեկտրաքարշերի ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացումը: Հոլովակավոր առանցքակալների արտադրամասում Արթուր Խաչատրյանին ներկայացվեց առանցքակալների վերանորոգման հաստոցը: Մարզպետը շրջեց բոլոր արտադրամասերում: Արթուր Խաչատրյանը նշեց, որ ուրախ է ընկերությունում բարեփոխումներին ու նոր ձեռնարկներին ծանոթանալու համար, մարզպետը կարևորեց գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, ուղևորների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը, քանի որ երկաթուղային տրանսպորտը կարևոր ռազմավարական նշանակություն ունի ցանկացած երկրի տնտեսական զարգացման համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23