Նորություններ
Շիրակի մարզպետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
13.09.2017
Շիրակի մարզպետարանն ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը համատեղել են ուժերը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում դպրոցականների կրթության գործն առավել մատչելի դարձնելու նպատակով: Սեպտեմբերի 13-ին կնքված համագործակցության հուշագրով, Գյումրու 10 դպրոցի 150 աշակերտ ինֆորմատիկա առարկայի դասերը կանցկացնեն կենտրոնի տեխնիկապես վերազիննված դասասենյակներում: Ինչպես նշեց Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը Շիրակի մարզպետի ոլորտով հետաքրքրվածության ու առանձնակի ուշադրության արդյունքն է այս հուշագիրը: Իսկ Շիրակի մարզպետը կարևորելով հուշագրի ստորագրումը նշեց, որ 21-րդ դարը գիտելիքի դար է, երբ ազգերի մրցունակությունը որոշում է գիտելիքը, կրթված սերունդ ունենալը առաջնային խնդիր է համարվում:
Նշենք, որ տեխնոլոգիական կենտրոնում դասերն արդեն իսկ մեկնարկել են, թիվ 31 դպրոցի 37 աշակերտների ինֆորմատիկայի դասերն արդեն անցկացվում են կենտրոնում