Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 3 և 12 -ամյակները

13.09.2017

 Սեպտեմբերի 13-ին նշվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) գործունեության 3 և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏԿ) 12-ամյակը: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: Իսկ 2014թ.-ի սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Գործունեության երեք տարիների ընթացքում տեխնոլոգիական կենտրոնը գրանցել է լուրջ հաջողություններ:
«Այսօր մեզ բոլորիս համար տոն է, սա հասարակ օր չէ, սովորական հոբելյան չէ, այլ որակական մեծ թռիչք ազդարարող օր, այս կենտրոնի գործունեությունը կոտրել է բոլոր կարծրատիպերը, որ մայրաքաղաքում է միայն հնարավոր կենտրոնացնել տեխնոլոգիական առաջընթաց, մենք տեսնում ենք, որ աղետ տեսած քաղաքում այն սկսել է գործունեությունը ու դարձել առաջատար, արձանագրել է լուրջ ձեռքբերումներ: Վստահ եմ տեխնոլոգիական կենտրոնին սպասվում է մեծ ապագա: Շնորհավորում եմ բոլորիս ու մաղթում եմ երկար ճանապարհ»,- կենտրոնների գործունեությանը նվիրված միջոցառման շնորհավորական խոսքում նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Շիրակի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պետական կառույցների, ՏՏ ոլորտի, ՀԿ-ների ներկայացուցիչներ և ոլորտի ուսանողներ:
Նշենք, որ ճկուն ուսումնական ծրագրի և շեշտադրված գործնական ուսուցման շնորհիվ կենտրոնի շրջանավարտները մրցունակ կադրեր են տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում: 2014 թվականի 24 շրջանավարտներից 23-ը, 2015 թվականի 25 շրջանավարտներից 25 էլ աշխատանքի են անցել ՏՏ ոլորտի հայտնի ընկերություններում, մեծ մասը Գյումրիում, մյուսները` Երևանում:
Ի դեպ գործընկեր կառույցներին կենտրոնի աշխատակազմը հանձնեց շնորհակալագրեր, այդ թվում Շիրակի մարզպետարանին` արդյունավետ համագործակցության համար

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42