Նորություններ
Շիրակի մարզպետը բնակարանների գնման վկայագրեր է հանձնել Արթիկի Սասունցի Դավիթ 13 շենքի բնակիչներին
15.09.2017
Սասունցի Դավիթ 13 շենքում քարաթափման դեպքի առաջին իսկ օրից Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, բնակիչների անվտանգությունով մտահոգ, կազմակերպեց նրանց վարձով բնակվելու արագ տեղավորման աշխատանքները: Չուշացավ նաև խնդիրը կառավարությունում բարձրացնելն ու կառավարության դրական արձագանքը: 43 միլիոն 940 հազար դրամ ու Արթիկի փլուզված շենքի ընտանիքների խնդիրը կլուծվի:
Սեպտեմբերի 15-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը բնակարանների գնման վկայագրեր հանձնեց շենքի 12 ընտանիքներին:
«Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ երջանիկ բնակարանամուտ, ժամանակին կարողանաք բնակարաններ գտնել ու նորամուտ տոնել»,- վկայագրերի հանձման ժամանակ ասաց Շիրակի մարզպետը: Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վկայագրերի գումարը հաշվարկվել է եռամսյակի ընթացքում համանման գործարքների միջինացված արժեքն հաշվի առնելով, այնպես որ բնակարան ձեռք բերելու համար պետական աջակցությունը բավականացնելու է բնակիչներին:
Նշենք, որ հինգ հատ մեկ սենյականոց, երեք հատ` երկու և չորս հատ 3 սենյականոց բնակարանի գնման վկայագիր հանձնվեց, որոնց արժեքը համապատասխանաբար կազմում է` 3մլն 42հազար, 3մլն 718հազար և 4մլն 394 հազար դրամ: