Նորություններ
Գյումրիում կանցկացվի Առնո Բաբաջանյանի անվան հայ-ռուսական փառատոն
19.09.2017
Սեպտեմբերի 17-22-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի Առնո Բաբաջանյանի անվան հայ-ռուսական փառատոն, որի շրջանակում Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմական նվագախումբը: Նվագախմբի անդամները Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ «Պատվո բլուր» հուշահամալիրում մասնակցեցին պսակադրության արարողության, որից հետո Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ռազմական նվագախմբի համերգը: