Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Արփի լիճ» և «Ջավախեթի» պահպանվող տարածքների ազգային պարկերիի անդրսահմանային միջոցառում Շիրակի մարզում և Ջավախքում

19.09.2017

«ՀՀ Շիրակի մարզում և Վրաստանի Ջավախքում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-ին մեկնարկ տրվեց անդրսահմանային միջոցառման, որի շրջանակներում պաշտոնապես նախ Վրաստանում, այնուհետև Հայաստանում՝ Շիրակի մարզում, բացվեցին «Ջավախեթի» և «Արփի լիճ» ազգային պարկերը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ու Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարի տեղակալը: Վրաստանում տեղական արտադրատեսականու ներկայացումից և Մադաթափա լիճ այցելությունից հետո, երկու երկրների պատվիրակությանը Վրաստան-Հայաստան պետական սահմանին դիմավորեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Մարզպետի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին «Արփի լիճ» ազգային պարկի այցելուների կենտրոն:
Ներկաներին ողջունելով ու շնորհավորելով Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Բարով եք եկել Շիրակի մարզ, այսօր կարելի է ասել պատմական օր է մեզ համար երկու առումներով: Նախ, որ երկու երկրները կարևորելով բնության պահպանությունը, երկրների ու գալիք սերունդների համար, համագործակցում են բնության այս գողտրիկ անկյունները պահպանելու հարցում: Հետո նաև կարևոր հանգամանք, որ անդրսահմանային այս համագործակցությունը հիանալի նախադեպ է նոր ծրագրերի ու համագործակցության համար այլ բնագավառներում ևս, ցանկալի կլինի մարզային ու համայնքային մակարդակներում համագործակցության խորացումը: Իսկ մենք պատրաստ ենք ողջունելու բոլոր զբոսաշրջիկներին ու այցելուներին Շիրակի մարզում»:
Նշենք, որ Հայաստանում գրանցված 366 թռչնատեսակներից 200-ը հանդիպում են Արփի լճում, և այս առումով լիճը շատ հետաքրքիր տարածք է, որտեղ հետագայում կարելի է զարգացնել տուրիզմը` թռչնադիտարկումներ կատարելու համար: 200 տեսակից 40-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Այստեղ կարելի է հանդիպել նաև շուրջ 670 բուսատեսակ` 80 բուսաընտանիքներից:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44