Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առանց փողկապների հանդիպում մարզի երիտասարդության ներկայացուցիչների հետ

20.09.2017

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին հանդիպում ունեցավ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Շիրակի մարզային կենտոնի երիտասարդների հետ: Առանց փողկապների հանդիպումն անցավ անկաշկանդ ու անմիջական մթնոլորտում: Երիտասարդները մարզպետին ուղղեցին տարբեր հարցեր: Մարզի զարգացման տեսլականի մասին հարցին Արթուր Խաչատրյանը նշեց. «Ինձ համար մարզի հիմնախնդիրներն արդեն որոշակիորեն պարզ են, գերակայությունների մասին էլ կարող եմ երկար խոսել, սակայն եթե մասնավորեցնեմ, ապա պետք է նշեմ, որ գյուղատնտեսության բնագավառում կարևորում եմ բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը, քաղաքաշինական տեսանկյունից` հստակ, ընդգծված, քաղաքաշինական նորմերի պահպանմամբ կառուցված քաղաք ունենալը, այսինքն տեղի վարպետների տասնամյակների կիրառած ոճի պահպանում ու զարգացում, Գյումրու ուրույն դիմագծի անխաթարություն: Բիզնեսի տեսանկյունից էական խնդիր ունենք, մեզ համար առաջնայինը դեպի մարզ ներդրողներ ներգրավելն է, իրատեսական բիզնես նախաձեռնությունները կյանքի կոչելը: Ինձ համար կարևոր է նաև մարզում առողջ, ուրախ մթնոլորտի ապահովումը»:
Մարզպետի ու երիտասարդների քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև մարզի սոցիալ-տնտեսական վիճակին, երիտասարդների զբաղվածության, կրթության հիմնախնդիրներին: Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ ցանկացած երկրի զարգացման ու հեռանկարային ծրագրերի իրականացման ճանապարհին երիտասարդների նախաձեռնողականությունն առաջնային է համարվում, յուրաքանչյուր երկրի ապագան ու վաղվա օրվա երաշխիքը երիտասարդությունն է:
Իսկ հանդիպման ավարտին, թե ինչ կուզենար աշխատել Արթուր Խաչատրյանը, եթե Շիրակի մարզպետ չլիներ հարցին, մարզպետը պատասխանեց. «Համալսարանում կրկին կդասախոսեի, իմ երկարամյա աշխատանքային գործունեության մեջ սիրով հիշում եմ դասախոսելու տարիները, ժամանակ ունենալու դեպքում կրկին կդասախոսեի»:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23