Նորություններ
Ուսումնավարժանք Շիրակի մարզի Կապս համայնքի վարչական տարածքում
20.09.2017
Սեպտեմբերի 20-ին ՀՀ Շիրակի մարզի Կապս համայնքի վարչական տարածքում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից դեռևս 2010 թվականից իրականացվող «Կառուցենք տեղական դիմակայուն համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց և անցկացվեց ուսումնավարժանք, որին մասնակցեցին նախապես ուսուցանված արագ արձագանքման թիմեր ՀՀ Շիրակի մարզի 25 գյուղերից:
Թիմերը ցուցադրական վարժանքներ իրականացրեցին պարանների օգնությամբ վիրավոր քաղաքացու գետանցում, վթարված ավտոմեքենայից վիրավոր վարորդի դուրս բերում, առաջին բժշկական օգնության ցուցաբերում և այլն: Ուսումնավարժանքի մասնակից բոլոր կառույցներն իրենց առջև դրված պարտականությունները կատարեցին լիարժեք, ցուցաբերվեց ժամանակին և որակյալ օգնություն պայմանական տուժվածներին: Ուսումնավարժանքը գնահատվեց լավ: