Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈԻՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

21.09.2017

Հարգելի՛ շիրակցիներ
Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Անկախության ձեռքբերումը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացումն էր և մեծագույն հաղթանակը` իր բազմադարյա պատմության մեջ:
Այսօր մեր երկիրն ընտրել է ժողովրդավարական պետության կառուցման համակարգը, ինչը հնարավորություններ է ստեղծելու քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրվելու և այլ պետությունների ու ժողովուրդների հետ հաստատելու իրավահավասար փոխհարաբերություններ:
Մեր ինքնությունը պահպանելու և ազգային նվիրական իղձերն իրագործելու ճանապարհը, վստահ եմ, կկարողանանք միասնական ջանքերով պահպանել, դրանց հավելել նորերը և դիմակայել ցանկացած մարտահրավերի:
Այս տոնական օրը բոլորիս ցանկանում եմ խաղաղություն, տոկունություն, եռանդուն և ստեղծագործ աշխատանք` հանուն անկախ Հայաստանի ապագայի:

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41