Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անկախության 26 ամյակը տոնական մթնոլորտում նշվեց Շիրակի մարզում

21.09.2017


Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվեց ռազմական շքերթով ու զինվորականների ցուցադրական ելույթներով: Ողջույնի խոսքում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ընդգծեց, որ հպարտությամբ է կանգնած հրապարակում` պատիվ տալով մեր քաջարի զինվորականներին, ովքեր իրենց կյանքի գնով են երաշխավորում մեր խաղաղ ու ստեղծագործ ապրելու իրավունքը. «Այսօր մեզ համար պանծալի օր է: Նշում ենք անկախ պետականության վերակերտման 26-րդ տարեդարձը: 1991 թվականին մենք մեր արյամբ ձեռք բերեցինք ազատ ապրելու մեր իրավունքը: Սուտ են այն պնդումները, թե անկախությունը մեր գլխին ընկավ: Մենք արյամբ վճարեցինք անկախ ապրելու մեր իրավունքը: Փշոտ է եղել մեր ճանապարհը, ինչպես ազատություն սիրող յուրաքանչյուր մարդու ճանապարհ: Անկախությունը մենք ձեռք բերեցինք գտնվելով պատերազմի ու շրջափակման մեջ: Բայց ոչ ասկյարի զենքը, ոչ նավթային դոլարները չկարողացան մեզ ծնկի բերել: Մեր երկիրը սկսեցինք կառուցել ունենալով աղետի գոտի: Բայց մենք կարողացանք հաղթահարել թե պատերազմը, թե բնական արհավիրքի հետևանքները: 26 տարին կարճ է թվում, եթե համեմատենք մեր ժողովրդի բազմահազարամյա պատմության հետ: Բայց մենք առաջ ենք նայում, պետք է բռունցքվենք, հզորացնենք մեր երկիրը»:
Այնուհետև Շիրակի մարզպետարանի կազմակերպած մարզային տոնական միջոցառման ժամանակ պարգևատրվեցին տարբեր բնագավառների ներկայացուցիչներ` անբասիր աշխատանքի համար: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23